Արսեն Բաբայան. Աննան մի կարևոր բան չգիտի
«Հայրենիք» կուսակցության քաղխորհդի անդամ, իրավաբան Արսեն Բաբայանը, անդրադառնալով գլխավոր դատախազի պաշտոնում Աննա Վարդապետյանին առաջադրելու վերաբերյալ ՔՊ որոշմանը, գրում է.
«Արդեն կարող ենք պաշտոնապես հաստատված համարել գլխավոր դատախազի պաշտոնում Աննա Վաչդապետյանի նշանակման տեղեկությունը:
Աննան 36 տարեկան է, քրեական իրավունքի լավ մասնագետ: Հետն աշխատել եմ Վճռաբեկ դատարանում:
Բայց Աննան աչքի ընկավ մեկ այլ դեպքով: Նրա էլեկտրոնային փոստից արտահոսք եղավ, ինչից էլ բացահայտվեց, որ Նիկոլ Փաշինյանի իրավական հարցերով օգնական աշխատող Աննա Վարդապետյանը անօրինական միջամտություն է կատարում քննչական մարմնի գործունեությանը: Այդ արարքը հանցագործություն է, որը կոծկվեց նաև այս պահին գործող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից:
Արթուրն ի լուր աշխարհի արդարացնել փորձեց Աննային պնդելով, թե նա ընդամենը մասնագիտական խորհրդատվություն է մատուցել քննիչին:
Բայց Աննան մի կարևոր բան չգիտի: Նա չգիտի, թե Նիկոլի ընտրությունն ինչու է կանգնել հենց իր վրա: Բանն այն է, որ Նիկոլի համար այս պահին ամենավերահսկելի թեկնածում և ապագայում գլխավոր դատախազը հենց Աննան է: Հանցանքի փաստը գրանցված է, սակայն պինդ պահվում է այն օրվա համար, երբ Աննան հանկարծ որոշի ցույց տալ ինքնուրույնություն:
Բայց Նիկոլն էլ մեկ ուրիշ կարևոր բան չգիտի: Աննան երբեք ինքնուրույնություն ցույց տալու փորձ անգամ չի անի: Աննան սովոր չէ ինքնուրույն և անկախ լինելուն»։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը կառաջադրվի գլխավոր դատախազի պաշտոնում. ՔՊ
- Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը միջամտել է քննիչի գործողություններին՝ չունենալով դրա իրավունքը. Մակինյան
- Աննա Վարդապետյանի մեյլերը ԱԱԾ-ն բարի լիներ բացեր, քրգործ հարուցեր, կտեսնեին, որ երրորդ նախագահի գործով էլ է խոչընդոտել. Մակինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան