ԲԴԽ-ն մերժեց Ռուբեն Վարդազարյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը կարճելու մասին միջնորդությունը
ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված են) Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործը չի կարճվի, քանի որ ԲԴԽ-ն մերժեց՝ Վարդազարյանին դեմ հարուցված կարգապահական վարույթը կարճելու մասին նրա ներկայացուցիչ Արամ Օրբելյանի ներկայացրած միջնորդությունը։
ԲԴԽ որոշման մասին խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ հայտարարեց ԲԴԽ պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը։
ԲԴԽ նիստին Ռ, Վարդազարյանը և նրա ներկայացուցիչը չեն ներկայացել։
ԲԴԽ-ն մերժեց նաև ներկայացված երկրորդ միջնորդությունը՝ քննության հետաձգման վերաբերյալ, որի հիմքում դրվել էր այն հանգամանքը, որ փաստաբան Արամ Օրբելյանը Սյունիքում պետք է մասնակցի այլ դատական նիստի, հետևաբար, մասնակցել չի կարող։
«Փաստինֆո»-ն գրել է, ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել՝ ԲԴԽ երեք անդամների նախաձեռնությամբ։ Վարույթ հարուցելու համար դիմել են Գրիքոր Բեքմեզյանը, Լիպարիտ Մելիքջանյանը, Դավիթ Խաչատուրյանը։ Վարույթի հարուցման հիմք է հանդիսացել լրատվականներից մեկում հրապարակված հարցազրույցը, որում Վարդազարյանն անդրադարձել է ՍԴ որոշմանը՝ կապված Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամ ընտրվելու դիմումին։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքական պատվերներ չեն եղել, բայց եղել են ակնարկներ ու ազդանշաններ. Ռուբեն Վարդազարյան
- Ռուբեն Վարդազարյանը կմասնակցի ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին. Արամ Վարդևանյան
- Վերաքննիչ դատարանը Ռուբեն Վարդազարյանի գործով ամբողջությամբ բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության բողոքը
- Ռուբեն Վարդազարյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի
- Ռուբեն Վարդազարյանը դատի է տվել ԲԴԽ-ին
- ԲԴԽ-ն չի կարող անդրադառնալ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցնելու մասին որոշման վերանայման հարցին
- ԲԴԽ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Ռուբեն Վարդազարյանին գործով որոշում կայացնելու
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի