Դրագին, Մակրոնը և Շոլցը ժամանել են Ուկրաինա
Ուկրաինա են ժամանել Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ «Գազետա ռու»-ն գրում է, որ այս մասին հայտնում է իտալական RaiNews24 հեռուստաալիքը։
Հեռուստաալիքը ցուցադրել է եվրոպացի քաղաքական գործիչների լուսանկարը, որոնք ոչ պաշտոնական զրուցում են գնացքի սեղանի շուրջ: Նշվում է, որ նրանց գնացքը Վարշավայից շարժվում է Կիև։
Այն, որ Իտալիայի վարչապետը, Ֆրանսիայի նախագահը և Գերմանիայի կանցլերը մտադիր են այցելել Ուկրաինայի մայրաքաղաք, առաջին անգամ հայտնի դարձավ հունիսի 11-ին, երբ այդ մասին հայտնեց Bild am Sonntag թերթը։ Ավելի ուշ հաղորդվեց, որ նրանք Կիև կժամանեն հունիսի 16-ի առավոտյան գնացքով։
Հարակից հրապարակումներ`
- Կիև. Ուկրաինայի ԶՈւ-ն Դոնբասում օրական ունենում են մինչև 1000 սպանված և վիրավոր
- ԱՄՆ-ը ևս 1 մլրդ դոլարի ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային
- «Ազոտ» գործարանում ուկրաինացի գրոհայինները պահում են նաև երեխաների
- Բլինկենը խոսել է Ուկրաինայի տարածքային զիջումների մասին
- ՌԴ ՊՆ. Ուկրաինացի ազգայնականները հանձնվել ցանկացող 32 ուկրաինացու են գնդակահարել
- Մակրոնը, Շոլցը և Դրագին հունիսի 16-ին կայցելեն Կիև. ԶԼՄ-ներ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին