«Ժողովուրդ». ՔՊ խմբակցությանը զգուշացրել են, սակայն ճամպրուկային տրամադրություններ են
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երեկ ավարտվեց ութերորդ գումարման խորհրդարանի երրորդ նստաշրջանը, սակայն դա ամենևին էլ չի նշանակում, որ խորհրդարանում նիստեր այլևս չեն լինելու։
Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանական խմբակցության ներկայացուցիչներին արդեն զգուշացրել են չշտապել երկրից հեռանալու հարցում, չկազմել հանգստի պլաններ, քանի որ հուլիսին ևս դեռ արտահերթ նիստեր կլինեն: Բազմաթիվ հարցեր կան, որոնք կուտակվել են և պետք է քննարկվեն։ Հետաքրքիր է, որ խորհրդարանում արդեն իսկ ճամպրուկային տրամադրություններ են՝ չնայած այդ զգուշացումներին։
Օրինակ՝ երեկ ՔՊ-ականները պասիվ էին բյուջեի նախագծի կատարողականի քննարկման ժամանակ, իսկ կառավարության հետ հարցուպատասխանի համար հերթագրվել էր ընդամենը չորս պատգամավոր։ Իշխանական գործիչների սիրտը հանգիստ է ուզում. շատ են հոգնել ու հյուծվել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան