Իշխան Սաղաթելյանը՝ ընդդիմադիրներին մանդատներից զրկելու մասին. Կարո՞ղ են, թող անեն
«Էդ մանդատներն իրենց հոր տնից չեն բերել, մեզ տվել։ Էդ մանդատները տվել է մեզ մեր ժողովուրդը»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը՝ արձագանքելով ՔՊ-ական պատգամավորի՝ ընդդիմադիր օրենսդիրներին մանդատներից զրկելու մասին հայտարարություններին։
Նա հիշեցրեց, որ անցած տարի այս օրերին 270 հազար քաղաքացի «Հայաստան» դաշինքին քվե է տվել այն ծրագրի համար, որը ներկայացվել է։
«Այսօր ժողովրդի ու Հայաստանի կենսական շահերի օրակարգը փողոցում է։ Մեզ մանդատ տված ժողովուրդն այսօր մեզանից այդ ակնկալիքն ունի։ Այսօր փողոցի ու խորհրդարանի օրակարգերը շատ տարբեր են ու չեն հատվում։ Մենք հստակ հայտարարել ենք, որ խորհրդարան վերադառնալու ենք բացառապես մեր օրակարգով։ Օրինակ հունիսի 3-ի օրակարգը մերն էր, որից իրենք փախան։ Կլինեն օրակարագեր, որոնք կսպասարկեն մեր հայտարարած շահերը, մենք կլինենք խորհրդարանում, հակառակ պարագայում չենք գնալու մասնակցելու անիմաստ օրակարագերի, գլխավոր խնդիրն այսօր փողոցում է։ Հայաստանի անվտանգության օրակարգը ձևավորվել է այստեղ, մենք այդ օրակարգի տերն ենք, մնացածը խոսակցություններ են։ Ինչ վերաբերում է մանդատներից զրկելուն, կարո՞ղ են, թող անեն»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան