Փետրվարի 24-ից հետո Խերսոնում ծնված երեխաները Ռուսաստանի քաղաքացիություն կստանան
Փետրվարի 24-ից հետո Խերսոնի մարզում ծնված երեխաները, ինչպես նաև ծնողազուրկ երեխաներն ավտոմատ կերպով Ռուսաստանի քաղաքացիություն կստանան, «Ռիա Նովոստի»-ին ասել է Խերսոնի շրջանի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմուսովը։
Նախօրեին Ստրեմուսովն ասել էր, որ տարածաշրջանում ռուսական անձնագրերի «շտապ պահանջարկ» կա։ Նրա խոսքով՝ դրանց գրանցման համար ավելի քան տասը հազար հայտ է ներկայացվել։
Հատուկ գործողության ընթացքում ռուս զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Խերսոնի շրջանը և Ուկրաինայի հարավում գտնվող Զապորոժիեի շրջանի Ազովյան հատվածը։ Տարածաշրջաններում ձևավորվել են նոր քաղաքացիական-ռազմական վարչակազմեր, սկսել են հեռարձակվել ռուսական հեռուստաալիքներն ու ռադիոկայանները, վերականգնվում են առևտրային կապերը Ղրիմի հետ։
Մարզերի առաջին բնակիչները փաստաթղթերը ստացել են հունիսի 11-ին։
Ռուսաստանը փետրվարի 24-ից ռազմական գործողություն է իրականացնում Ուկրաինայում։
Հարակից հրապարակումներ`
- Խերսոնի մարզի իշխանությունները հայտարարել են, որ Ուկրաինայի ԶՈւ-ի ներխուժման փորձերը ձախողվել են
- Խերսոնի մարզը կդառնա Ռուսաստանի լիարժեք սուբյեկտ
- Խերսոնի և Զապորոժիեի շրջաններն անցել են ռուսական կապի և ինտերնետի
- Խերսոնի և Զապորոժիեի շրջաններն անցնում են ռուսական հեռախոսային կոդի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան