Կիև. Ուկրաինայի ԶՈւ-ն Դոնբասում օրական ունենում են մինչև 1000 սպանված և վիրավոր
Ուկրաինացի զինվորականները Դոնբասում ամեն օր ունենում են մինչև 1000 զոհ և վիրավոր: ՏԱՍՍ-ը հայտնել է, որ ըստ Axios պորտալի՝ այդ մասին հայտարարել է ուկրաինական իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան, որն այցով գտնվում է Վաշինգտոնում։
Ըստ Axios-ի՝ ելույթ ունենալով գերմանական Մարշալի հիմնադրամի կազմակերպած կլոր սեղանի ժամանակ՝ Արախամիան նշել է, որ Ուկրաինայի Զինված ուժերը Դոնբասում օրական ունենում է 200-ից 500 սպանված։ ԱՄՆ Զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի (CNS) նախագահ, գեներալ Մարկ Միլին չորեքշաբթի ավելի վաղ ասել էր, որ Վաշինգտոնի գնահատականներով, Ուկրաինայի Զինված ուժերի օրական կորուստները կազմում են մոտ 100 զոհ և մոտ 100-300 վիրավոր. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հունիսի սկզբին հայտնել էր օրական 60-100 զոհերի մասին։
Ինչպես նշել է Արախամիան, վերջին երկու շաբաթվա ընթացքում այս ցուցանիշները զգալիորեն աճել են։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Ուկրաինայի իշխանությունները նախկինում մոբիլիզացրել են մեկ միլիոն մարդու և կարող են ևս երկու միլիոն հավաքագրել Ուկրաինայի զինված ուժերում։ Բայց Կիևի գլխավոր խնդիրը, ըստ Արախամիայի, զենքի և զինամթերքի բացակայությունն է։ «Մենք ունենք հարձակման, հակահարձակման համար պատրաստված մարդիկ, բայց դրա համար մեզ զենք է պետք»,-ասել է նա։
Ըստ Axios-ի՝ Արախամիան ժամանել է Վաշինգտոն՝ ԱՄՆ իշխանությունների հետ քննարկելու Կիևին զենքի մատակարարման տեմպերի ավելացման հնարավորությունը։ Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսը հավանություն էր տվել Ուկրաինային 40 միլիարդ դոլարի օգնության հատկացմանը, այդ թվում՝ ռազմական։ Այնուամենայնիվ, ինչպես պնդում էր Արախամիան, այդ միջոցները շատ դանդաղ են վերածվում իրական զենքի մատակարարումների, և Կիևի գործընկերները, հատկապես Եվրոպայում, սկսում են կենտրոնանալ սեփական պաշարների համալրման վրա, այլ ոչ թե Ուկրաինա զենք և տեխնիկա փոխանցելու վրա:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ը ևս 1 մլրդ դոլարի ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային
- «Ազոտ» գործարանում ուկրաինացի գրոհայինները պահում են նաև երեխաների
- Բլինկենը խոսել է Ուկրաինայի տարածքային զիջումների մասին
- ԱՄՆ-ը շուտով Ուկրաինային կտրամադրի ևս ութ HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգ
- Դմիտրասևիչ. Ուկրաինայի պարենային անվտանգությանը ոչինչ չի սպառնում
- ՌԴ ՊՆ. Ուկրաինացի ազգայնականները հանձնվել ցանկացող 32 ուկրաինացու են գնդակահարել
- Ուկրաինացի ուժայինները գնդակոծել են Դոնեցկի շուկան, կան զոհեր և վիրավորներ
- Ուկրաինայում հնարավոր է խաղաղություն, հարցն այն է՝ որն է լինելու դրա գինը. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան