Կազմակերպությունները պատրաստ են հուլիսի 1-ից 300 հազար դրամը գերազանցող անկանխիկ գործարքներին. Հովհաննես Խաչատրյան
«ֆինանսական կազմակերպություններն այսօր արդեն պատրաստ են ապահովել այն բոլոր տնտեսվարող սուբյեկտներին, որոնք օրենքի իմաստով պետք է պոստերմինալներ ունենան, կամ իրենց ՀԴՄ սարքերի վրա ակտիվացնեն քարտերով վճարումների ընդունումը»,-«Արմենպրես» մամուլի սրահում հայտնեց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը:
Նա անդրադարձավ 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի կիրառման նախապատրաստական աշխատանքներին, որով սահմանվել է, որ 300 հազար դրամը գերազանցող գործարքները քաղաքացիները պետք է իրականացնեն բացառապես անկանխիկ եղանակով:
Հովհաննես Խաչատրյանը հայտնեց, որ տնտեսվարող սուբյեկտների կողմից անկանխիկ վճարումներ ընդունելու համար կատարվել են պոստերմինալների նախապատրաստման բոլոր աշխատանքները և ՀՀ երկու առևտրային բանկ պատրաստակամություն են հայտնել մեծ ծավալով և բավականին մատչելի սակագներով տեղադրել և միացնել այդ պոստտերմինալները:
«Հասկանալով հազարավոր տնտեսվարողների մոտ պոստերմինալների տեղադրման ֆինանսական դժվարությունները՝ գնային առումով էականորեն մատչելի է, որ ՀԴՄ սարքերն ակտիվացվեն»,-ասաց ԿԲ նախագահի տեղակալը:
Նա բացատրեց, որ այն չի նշանակում, որ բոլորը պետք է ՀԴՄ-ներով վճարումներն ընդունեն, այլ կարող են առանձին պոստերմինալներ էլ տեղադրել:
«ՊԵԿ տիրույթում է ավտոմատացված եղանակով հաճախորդների դիմելու և ՀԴՄ-ների վրա պոստ ակտիվացնելու գործընթացը, որն ամբողջությամբ ավտոմատացված է, որևէ այլ գործողության կարիք չի լինելու, մտնելու են ՊԵԿ-ի համապատասխան տիրույթ դիմեն և բանկերը սերտիֆիկացնելու են իրենց պոսերը»,-ասաց Հովհաննես Խաչատրյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան