«Հրապարակ». Ի՞նչ նոր պաշտոն կստանա Սամվել Բաբայանը. Նա հավակնում է ՊՆ ԳՇ պետի պաշտոնին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հրաժարվել է մասնակցել 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, բայց չի բարձրաձայնում դրա պատճառների մասին։
Լուրեր կան, թե նա ժամանակին համաձայնել է մասնակցել քննիչ հանձնաժողովի միջոցով պատերազմում պարտության մեղքը Փաշինյանից մաքրելու սցենարին, մի պայմանով, որ ՊՆ-ում բարձր պաշտոն զբաղեցնի: Ինչ-որ պահի այս պայմանավորվածությունը խախտվել է, և նա հրաժարվել է մասնակցել նախկինների վրա պատերազմի մեղքը բարդելու գործին:
Ըստ լուրերի՝ Բաբայանը հավակնում է ՊՆ ԳՇ պետի պաշտոնին, որը նոր օրենքով կստանա նախարարի առաջին տեղակալի կարգավիճակ: Հանձնաժողովի աշխատանքները բոյկոտելու պատճառների մասին Բաբայանն ընդամենը կցկտուր ասել է, թե իբր խաղի կանոնները չեն պահպանվում, ժամանակը գա՝ կխոսի այդ մասին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին