Ռուսաստանում դոլարի և եվրոյի շրջանառությունը չի արգելվի
Ռուսաստանում դոլարի, եվրոյի և այլ արտարժույթների շրջանառության արգելք չի մտցվի, հայտարարել է ՌԴ կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան, գրում է mk.ru-ն։
Բացի այդ, նա նշել է, որ արժութային սահմանափակումները, որոնք այժմ գործում են Ռուսաստանում, պետք է հանվեն։ Նաբիուլինան նաև ընդգծել է, որ Կենտրոնական բանկը չի նախատեսում սառեցնել կամ բռնագրավել ռուսաստանցիների արտարժութային ավանդները։
Նաբիուլինան նաև մեկնաբանել է Ռուսաստանի տնտեսության ներկայիս իրավիճակը։ Նա դա անվանել է դժվար՝ հավելելով, որ «նախկինի պես» այլևս չի լինի։ Նրա խոսքով՝ ամենակարևորն այն է, որ կարողանան արագ արձագանքել իրավիճակին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան