Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի Տամբով քաղաքի միջազգային փառատոնին
Հունիսի 16- 22-ը Տամբով քաղաքում (ՌԴ) առաջին անգամ կանցկացվի արտասահմանում գործող ռուսալեզու թատրոնների IV միջազգային փառատոնը։ Փառատոնի հիմնադիրն է ՌԴ մշակույթի նախարարությունը։ 2019 թ-ից այն անց է կացվել Մոսկվա և Յարոսլավլ քաղաքներում։ Այս մասին հայտնում է Ռուսական դրամատիկական թատրոնի մամուլի ծառայությունը։
«Ծրագրում ընդգրկված են Աբխազիայից, Հարավային Օսետիայից, Տաջիկիստանից, Ղազախստանից և Ուզբեկստանից ժամանած թատերախմբերի ներկայացումներ։
Հայաստանը կներկայացնի Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը։ Հունիսի 17-ին Տամբովի դրամատիկական թատրոնի բեմում կցուցադրվի ժամանակակից ամերիկացի դրամատուրգ Դոն Նիգրոյի «Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքները» ներկայացումը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի բեմադրությամբ։
Փառատոնի շրջանակում կանցկացվեն նաև դասախոսություններ և վարպետության դասեր։ Կանցկացվեն նաև ցուցահանդեսներ՝ «Արտասահմանում գործող ռուսալեզու թատրոնները երեկ և այսօր» խորագրով։
Այս լայնածավալ նախագիծը նպատակ ունի հանրայնացնել ռուսական թատերական արվեստը, ինչպես նաև աջակցել ռուսական թատերախմբերին արտասահմանում»,- ասվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան