Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը կառաջադրվի գլխավոր դատախազի պաշտոնում. ՔՊ
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում կառաջադրի Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի թեկնածությունը։
«Հաստատում եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Հայաստանի գլխավոր դատախազի պաշտոնում կառաջադրի Աննա Վարդապետյանի թեկնածությունը»,- ԱԺ-ում լրագորղների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Նա նշեց, որ Ա.Վարդապետյանն իր մասնագիտական որակներով, իր բարձր բարոյական և արժեքային հատկանիշներով համապատասխանում է առաջին հերթին օրենսդրությամբ սահմանված պահանջներին և այն կարևորագույն առաքելությանը, որը, իրենց կարծիքով, պետք է ունենա ապագա գլխավոր դատախազը։
Հայկ Կոնջորյանը վստահ է, որ նա ընտրվելուց հետո միանշանակ կատարելու է Հայաստանի Սահմանադրությամբ, օրենքներով իրեն լիազորված գործողությունները և լինելու է օրենսդրության, Սահմանադրության, իր խղճի առջև մաքուր և պատասխանատու։
Հարցին՝ ինչո՞ւ գործող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի թեկնածությունը չի առաջադրվում, քանի որ օրենքը թույլ է տալիս երկրորդ անգամ առաջադրել նրա թեկնածությունը, արդյո՞ք բացեր եք նկատել նրա աշխատանքում, ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Սա քաղաքական թիմի որոշումն է։ Մեր քննարկումների ընթացքում գտել ենք, որ Աննա Վարդապետյանի թեկնածությունը լավագույնն է։
Թույլ տվեք համեմատություններ չանեմ, հարգում եմ բոլորի անցած ճանապարհը, կատարած գործողությունները Հայաստանի քաղաքացիների և ժողովրդի շահերին ծառայելու համար»։
Դիտարկմանը, որ Աննա Վարդապետյանի անունը կապվել է սկանդալի հետ, մասնավորապես Ռուբեն Հայրապետյանի և նրա որդուն վերաբերող քրեական գործն էր խմբագրել, Կոնջորյանն ասաց, որ, գտնում է, Աննա Վարդապետյանը բոլոր պրոցեսների ժամանակ գործել է իր լիազորությունների տիրույթում. «Եթե կա որևէ մեկի մոտ հիմնավոր կասկած, որ այդպես չէ, դրա համար կա իրավապահ համակարգ»։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը միջամտել է քննիչի գործողություններին՝ չունենալով դրա իրավունքը. Մակինյան
- Պետության կառավարման ձևի փոփոխության հետ կապված որևէ քննարկում դեռ չի եղել. Վարդապետյան
- Աննա Վարդապետյանի մեյլերը ԱԱԾ-ն բարի լիներ բացեր, քրգործ հարուցեր, կտեսնեին, որ երրորդ նախագահի գործով էլ է խոչընդոտել. Մակինյան
- Փաշինյան-Վարդապետյան թիմը ոչ թե խմբակ է, այլ նորմալ կազմակերպված հանցավոր խումբ․ Ամրամ Մակինյան
- Ամրամ Մակինյանն ԱԱԾ-ում ներկայացրել է Փաշինյան-Վարդապետյան «հանցախմբի» հանցախմբի բացահայտման իր պլանավորած քայլերը,
- Փաստաբան. ԲԴԽ-ից պահանջում եմ պարզաբանում Աննա Վարդապետյանի կողմից ԲԴԽ վարչական շենք այցելությունների նպատակների մասին
- Աննա Վարդապետյանը մասնակցել է կոնկրետ քրգործերով քաղաքական պատվերի իրականացմանը. Մելոյան
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի