«Փաստ». Նախատեսվում է արտահերթով խորհրդարան բերել «Պաշտպանության մասին» ու կից օրենքներում փոփոխությունների փաթեթը
«Փաստ» թերթը գրում է.
«Այս շաբաթ իր աշխատանքներն է ավարտում ԱԺ ութերորդ գումարման երրորդ նստաշրջանն, ու խորհրդարանականները փաստացի մեկնում են «վաստակած հանգստի»։ Սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, պատգամավորներն այսքան շուտ արձակուրդ չեն գնա։ Խորհրդարանի մեր աղբյուրը փոխանցում է, որ ԱԺ-ում առաջիկայում մի քանի արտահերթ նիստեր են պլանավորվում։
Դրանցից մեկը հավանաբար կկայանա արդեն եկող շաբաթ. նախատեսվում է արտահերթով խորհրդարան բերել «Պաշտպանության մասին» ու կից օրենքներում փոփոխությունների փաթեթը, որը մեկ շաբաթ առաջ հավանության արժանացավ կառավարության կողմից, և որով, ըստ իշխանությունների, «կարգավորվելու» է ԳՇ շուրջ ստեղծված թնջուկը:
Արտահերթ նիստում նախատեսվում է քննարկել նաև Սևանից հավել յալ ջուր բաց թողնելու մասին նախագիծը, որը բավականին սուր քննադատության է արժանացել մասնագետների կողմից: Կլինեն նաև մի շարք այլ բավական խնդրահարույց նախագծեր։ Նշենք, որ արտահերթում քննվող նախագծերի մոտ 90 տոկոսը գործադիրի նիստին ներկայացվել են «չզեկուցվող» փաթեթով: Արդեն իսկ շատ փորձագետների կողմից կարծիք կա, որ նշյալ նախագծերի մի մասը իշխանությունների այսրոպեական որոշակի շահեր սպասարկելու գործելաոճի հերթական դրսևորում է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան