Անգլիայում հարյուրավոր ուկրաինացի փախստականներ մնացել են անօթևան
Հարյուրավոր ուկրաինացի ընտանիքներ Անգլիայում մնացել են անօթևան այն բանից հետո, երբ երկիր են ժամանել մուտքի արտոնագրերով, որոնք նախատեսում են նրանց բնակարաններով ապահովել։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»-ին՝ հղում անելով բրիտանական Guardian թերթին։
Հրատարակության տվյալներով՝ փետրվարի վերջից առնվազն 480 երեխա ունեցող ուկրաինացի ընտանիք և 180 միայնակ չափահաս Ուկրաինայից բնակարան չունելու պատճառով օգնություն է խնդրել։ Նշվում է, որ բնակարանների հետ կապված խնդիրներ առաջանում են ինչպես «Homes for Ukraine» ծրագրի («Տներ Ուկրաինայի համար»), այնպես էլ ընտանեկան սխեմայով վիզաների դեպքում՝ չնայած բրիտանական կառավարության հակառակ հավաստիացումներին։
Refugees at Home կազմակերպությունում նշել են, որ «հիասթափված ու վշտացած են, բայց զարմացած չեն» փախստականների տեղավորման հետ կապված խնդիրներով ։ Կազմակերպության գործադիր տնօրեն Լորեն Սքոթի խոսքով ՝ «շտապ անհրաժեշտ է ընտանիքների օգնության ծրագիր: «Դա մղձավանջային իրավիճակ է, այն, ինչից մենք հույս ունեինք խուսափել», - ասել է Սքոթը:
Պարբերականն ընդգծում է, որ շատ տեղական իշխանություններ «ուկրաինացի ընտանիքներին վերաբերվում են որպես անօթևանների»՝ թողնելով նրանց հանրակացարաններում և հյուրանոցներում, ինչպես դա եղավ աֆղան փախստականների դեպքում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան