Արտեմ Փաթափության. Հայաստանում գնահատվում են գիտությունը և գիտության նվաճումները
«Ընդունելությունը, որին արժանացա Հայաստանում, խոսում է այն մասին, որ այստեղ գնահատվում են գիտությունը և գիտության նվաճումները»,-այս մասին ասել է ամերիկահայ ականավոր գիտնական, Նոբելյան մրցանակի առաջին հայազգի դափնեկիր Արտեմ Փաթափությանը, ում երեկ հանձնվել է ԳԱԱ պատվավոր անդամի դիպլոմ:
Գիտնականն ասել է. «Իրականում միշտ իմացել եմ, թե ինչ է Նոբելյան մրցանակը, բայց ամբողջությամբ չեմ հասկացել, ինչպես են տարբեր մարդիկ դրան վերաբերվում: Ես գիտակցում եմ, որ սա մի կետ է, որից հետո պետք են նոր աշխատանք և նոր գործողություններ: Տեսնելով երիտասարդ գիտնականների աչքերի փայլը՝ ես գիտակցում եմ, որ Նոբելյան մրցանակի ստացումը մեծ պատասխանատվություն է, գիտակցում եմ, որ կրում եմ այդ պատասխանատվությունը՝ ոգեշնչելու նրանց և ուղղորդելու, որպեսզի նրանք նույնպես շարունակեն աշխատել նվիրումով: Շատ կարևոր է նաև ճիշտ ուղղորդել հասարակությանը, նրա մեջ ներդնել ռացիոնալ մտածելակերպ, և այս ուղղությամբ պետք է ջանքեր գործադրի նաև կառավարությունը»։
ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի փոխանցմամբ, ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանը դիմել է Արտեմ Փաթափությանին առաջարկով՝ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքում հետագայում կազմակերպել հանդիպում՝ քննարկելու ինստիտուտների զարգացման հեռանկարները։
«Դուք ցուցաբերեցիք դասական օրինակ, թե ինչպես են կենսաբանական հայտնագործությունից գնում դեպի բժշկություն: Մենք ունենք ինստիտուտներ և կենտրոններ, որոնք աշխատում են կենսաբանական հետազոտությունների ոլորտում: Մենք պատրաստ ենք ապագայում հանդիպել ձեզ հետ՝ քննարկելու մեր ինստիտուտների զարգացումը»,-նշել է Հարությունյանը։
Հարակից հրապարակումներ`
- Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանը Երևանում է
- Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանի մնացած վերջին ցանկությունը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան