Եվրագոտում գնաճը մայիսին հասել է ռեկորդային 8,1%-ի
Սպառողական գները մայիսին եվրագոտում տարեկան կտրվածքով աճել են 8,1%-ով, գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով Եվրոպական միության վիճակագրական ծառայությանը։
Ըստ վիճակագրական ծառայության վերջնական գնահատականի՝ գների աճի այս մակարդակը ամենաբարձրն է եվրոյով շրջանառություն ունեցող այս տարածաշրջանում։
Էներգիայի գներն ամենաշատն աճել են այս 19 երկրներում՝ 2021 թվականի ապրիլի համեմատ աճելով 39,1%-ով։ Սննդամթերքը, ոգելից խմիչքը և ծխախոտը թանկացել են 7.5%-ով, արդյունաբերական ապրանքները՝ 4,2%-ով, ծառայությունները՝ 3,5%-ով։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին