«Հրապարակ». Ծառուկյանն աջուձախ «շնորհակալություններ» է բաժանել բուժանձնակազմին, իսկ Սուքիասյանը «ձեռքը գրպանը չի տարել»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Գագիկ Ծառուկյանը և Խաչատուր Սուքիասյանը երրորդ թոռնիկն են ունեցել։ Անվանակոչել են Սառա։ Սա Ծառուկյանի դստեր և Սուքիասյանի որդու երրորդ զավակն է, առաջին երկուսը երկվորյակ աղջիկներ են։ Մեզ պատմեցին, որ ծնունդն ընդունել են Մարգարյան ծննդատանը։
Երեխայի ծնվելուց հետո հիվանդանոց այցելած Ծառուկյանն աջուձախ «շնորհակալություններ» է բաժանել բուժանձնակազմին՝ սկսած պահակից, վերջացրած բուժքույրերով, և նրա այցը մեծ իրադարձություն է դարձել Մոր և մանկան առողջության կենտրոնի համար, իսկ Խաչատուր Սուքիասյանը «ձեռքը գրպանը չի տարել»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում