Պավել Մանուկյանին օգնություն չտրամադրելը հավասարազոր է խոշտանգման․ Մարինե Մանուկյան
«Սասնա Ծռեր» խմբավորման անդամ։ Պավել Մանուկյանի կինը՝ Մարինե Մանուկյանն ահազանգ-պահանջ է հնչեցրել, ուղղելով այն ՀՀ ՄԻՊ-ին և ՀՀ Արդարադատության նախարարին։ Նա , մասնավորապես, նշում է․
«Պավել Մանուկյանը ունի լուրջ առողջական խնդիրներ որոնք անհամատեղելի են ազատազրկման ձևով պատիժը կրելու հետ, սակայն սույն թվականի մայիսի 28-ից նրան պահում են «Նուբարաշեն» կալանավայրում:
Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն Կամո Մանուկյանը արդեն մի քանի օր է պաշտոնապես տեղեկացված է Պավել Մանուկյանի առողջական խնդիրների մասին, սակայն համապատասխան միջոցներ չի ձեռնարկում Պավել Մանուկյանին բժշկական օգնություն տրամադրելու համար:
Պավել Մանուկյանին համապատասխան բժշկական հիմնարկում օգնություն չտրամադրելը հավասարազոր է խոշտանգման: Հրապարակավ դիմում եմ մարդու իրավուքների պաշտպանին և պետական լիազոր մարմինների պաշտոնյաներին պահանջով` Պավել Մանուկյանին հիվանդանոցային պայմաններում անհապաղ բժշկական օգնություն տրամադրելու միջոցներ ձեռնարկելու համար:
Իմ և Պավել Մանուկյանի կողմից բարձրաձայնված պահանջի լուծումը անտեսելը հնարավոր է հանգեցնի անդառնալի հետևանքի` խոշտանգման հիմքով իշխանության կողմից անգործության դրսևորմամբ մարդուն կյանքից զրկելու դիտավորությանը»։
Հարակից հրապարակումներ`
- Պավել Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել. Փաստինֆո
- Սուր ինֆարկտից հետո Պավել Մանուկյանի վիճակն այսօր կայուն ծանր է. News.am
- Պավել Մանուկյան. Այս թավիշն էլ շուտով կվերածվի փալասի, եթե արդեն չի վերածվել
- Պավել Մանուկյանը չի ցանկանում, որ դատական նիստը հետաձգվի
- «Սասնա ծռերից» Էդուարդ Գրիգորյանը հակադարձում է Պավել Մանուկյանին
- Պավել Մանուկյան. Եթե պետք լինի, էլի ենք անելու
- Պավել Մանուկյանին և Վարուժան Ավետիսյանին առաջադրված մեղադրանքներից մեկով քրեական հետապնդումը դադարեցվեց