Պեսկովը խոսել է հացահատիկի արտահանման շուրջ Թուրքիայի և Ուկրաինայի հետ շփումների մասին
Ռուսաստանի, Թուրքիայի և Ուկրաինայի միջև կան որոշակի շփումներ՝ կապված ուկրաինական հացահատիկի արտահանման հետ, սակայն Կիևի դիրքորոշումը դեռևս պարզ չէ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Ավելի վաղ Թուրքիայի TRT Haber հեռուստաալիքը հայտնել էր, որ Թուրքիան, Ռուսաստանը և Ուկրաինան պաշտպանության նախարարության միջոցով բանակցություններ են սկսել «հացահատիկային խնդրի» կարգավորման համար:
«Որոշակի շփումներ են իրականացվում: Նախկինի պես ուկրաինական կողմի դիրքորոշման մեջ մեծ անորոշություն կա: Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել»,- լրագրողներին հայտնել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե կա՞ն շփումներ Ուկրաինայի, Ռուսաստանի և Թուրքիայի միջև հացահատիկի խնդրի շուրջ։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանը ժամանակավորապես արգելում է հացահատիկային մշակաբույսերի արտահանումը ԵԱՏՄ երկրներ
- Ռուսաստանը հացահատիկի արտահանման 17,5 միլիոն տոննայի քվոտա է մտցրել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան