Մենք ադրբեջանցիներին ասում ենք, եկեք ժամանակավորապես օգտագործեք Վայոց Ձորի ճանապարհը. Վահագն Խաչատուրյան
«Ադրբեջանը գտնում է, որ ԼՂ-ի խնդիր չկա, «Լեռնային Ղարաբաղ» բառն ընդհանրապես չի ուզում օգտագործել, բանակցությունների կամ պաշտոնական հայտարարությունների ժամանակ ինքը միշտ խուսափում է, մենք հակառակը՝ մեր վերջնական հայտարարությունների և բանակցությունների ժամանակ միշտ շեշտում ենք, որ կա ԼՂ խնդիր և այն պետք է արձանագրվի ցանկացած հանդիպման ժամանակ»,-հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ՌԴ-ում հայտարարեց Վահագն Խաչատուրյանը:
Ըստ նրա՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում պետք է հարցի քննարկումը շարունակվի և շատ կարևոր է, որ այդ կառույցը համարում է, որ ԼՂ-ի հարցը լուծված չէ:
«Այսօրվա պայմաններում թվում է, թե այդ հանդիպումը հնարավոր չէ կազմակերպել, քանի որ, ցավոք սրտի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները մի սեղանի շուրջ չեն կարող նստել, բայց պայմանավորվածությունն այնպիսին է, որ պետք է շարունակենք, այդ թվում նաև Ռուսաստանի կողմից նման պայմանավորվածություն կա»,-հայտարարեց Խաչատուրյանը:
Նա հայտնեց, որ հայկական կողմի համար ընդունելի չէ, որ Ղարաբաղի հարցը լուծված է, ինչպես նաև այն, որ խնդրի լուծման ժամանակ Ադրբեջանն անընդհատ փորձում է զուգահեռներ տանել Լաչինի և Սյունիքի միջև:
«Երբ խոսվում է Լաչինի միջանցքի մասին, դա այլ կարգավիճակ է: Նոյեմբերի 9-ի հայտարարությունում հստակ գրված է, թե ինչի համար է Լաչինի միջանցքը նախատեսված: Դա միակ լեգիտիմ, գործող ձևն է, որով ԼՂ-ում ապրող մեր հայրենակիցները կարող են իրենց զգալ անվտանգ»,-ասաց Վահագն Խաչատուրյանը:
Նա հավելեց, որ «զանգեզուրի միջանցքի» հարց հայկական կողմից չի քննարկում ոչ մի կողմի հետ, բայց դրա փոխարեն այլ հարց է քննարկվում:
«Ադրբեջանն ասում է, որ ուզում է կապ հաստատել Նախիջևանի հետ: Մենք ասել ենք, որ առարկություն չունենք, կարող եք օգտագործել մեր տրանսպորտային հնարավորությունները, եկեք մտածենք, ուղղակի, թե ոնց կարող ենք այդ ռեժիմն այնպես անել, որ դուք շատ անհարմարություն չզգաք: Այսինքն այն սովորական ռեժիմը, որ ունենք՝ մաքսային, սահմանապահ, պայմանավորվենք այդ ռեժիմները թեթևացնենք երկկողմանի գործող միջազգային ընդունված նորմերի շրջանակում»,-համայնքի ներկայացուցիչներին տեղեկացրեց Վահագն Խաչատուրյանը՝ հայտնելով, որ արդեն քննարկումներ են սկսվել եռակողմ հանձնաժողովի ներքո:
Նա ասաց, որ հայկական կողը բանակցություններում առաջարկում է սկզբունքները քննարկել, բայց ադրբեջանցիները պահանջում են կոորդինատներ, թե որտեղով է անցնելու այն:
«Մենք ասում ենք՝ ոչ, եկեք սկզբունքները քննարկենք, որովհետև սկզբունքները քննարկելուց հետո շատ ավելի հեշտ է լինելու մեզ համար: Այդտեղ մենք տարբերակներ ունենք, դա միակ ճանապարհը չէ: Ըստ մեզ՝ փոքր Ալիևի ցանկությունը մեծ Ալիևի ցանկությունն իրականացնելն է, Բաքվից Նռնաձորով, Մեղրիով Նախիջևան արագընթաց ճանապարհ էր ուզում կառուցել: 1987-ին այդ ճանապարհը կանգնեցվեց: Այնտեղ կոնֆլիկտ եղավ: Մենք պատրաստ ենք դա էլ քննարկել, բայց դա պրակտիկորեն այսօր հնարավոր չէր իրականացնել, եթե նույնիսկ տեսականորեն հնարավոր է: Մենք ասում ենք՝ մինչ այդ այս պահին գործող ճանապարհ կա՝Սիսիանից երբ գալիս էինք Երևան, հասնում էինք Բիչենեկ, իջնում էինք Նախիջևան, Նախիջևանից Երասխ: Վայոց ձորով անցնող ճանապարհն այն ժամանակ համարյա չէր օգտագործվում: Հիմա մենք իրենց առաջարկում ենքէ երեք ժամանակավորապես օգտագործեք այս ճանապարհը: Այսինքն եկեք հասեք Գորիս, Անգեղակոթ, ապա Բիչենեկ: Ուղղակի Բիչենեկի սարը ձմռանը խնդիր է: մենք պատրաստ ենք այդ քննարկմանը: Սա այն է, ինչ մեր մտքում կա, բայց որևէ միջանցքային ծրագիր սեղանին չի քննարկվում: Այդ բառն էլ չի քննարկվում: Դրան կողմնակից է նաև ռուսական կողմը»,-ասաց Խաչատուրյանը:
Անդրադառնալով Փառուխի դեպքին Վահագն Խաչատուրյանն պատմեց. «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից խնդիր էր դրված՝ եթե խաղաղապահները չեն կարող մեր անվտանգությունն ապահովել, մենք կվերադառնանք Հայաստան, և ռուսական կողմից պատասխանն եղել է՝ ո՛չ, մենք պարտավոր ենք ապահովել ձեր անվտանգությունը, կարող եք նույնիսկ ներդրումային ծրագրեր ներկայացնել՝ մենք կֆինանսավորենք, դուք պետք է մեր պայմանավորվածությունների շրջանակներում ապրեք այդտեղ, սա նարնց վերջին խոսքն է եղել»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան