Մենք ասում ենք անգլերենն էլ այո, ռուսերենն էլ այո, ֆրանսերենն էլ այո, վրացերենն էլ այո. Վահրամ Դումանյան
«Մենք չենք ասում անգլերենը չէ, ռուսերենը՝ այո: Անգլերենն էլ այո, ռուսերենն էլ այո, ֆրանսերենն էլ այո, վրացերենն էլ այո»,-կառավարության ճեպազրույցների սրահում հայտնեց՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ պատասխանելով ռուսերեն դպրոցների և դասարանների թվի ավելացման մասին հարցին:
Ըստ նախարարի՝ եթե Ռուսաստանը պատրաստ է որոշակի աջակցություն տրամադրել, որպեսզի ռուսերենը Հայաստանում ավելի հանրահռչակվի, շատ լավ կլինի։
«Այն բարդագույն պրոցես է, մեկ հրամանով որոշվող հարց չէ` լեզուն դարձնել այսքան ժամ։ Դարձրեցինք, բայց ո՞վ պիտի դասավանդի, ինչպե՞ս պիտի դասավանդի, ուսուցիչներն ովքե՞ր պիտի լինեն, ինչպե՞ս պիտի պատրաստվեն, վերապատրաստվեն։ Դա շատ բարդ պրոցես է ու միջոցներ են պահանջում»,-հայտնեց Դումանյանը և հավելեց եթե ՌԴ-ն ցանկանում է հայաստանում ռուսերենը մասսայականացնել և այն չի հակասում ՀՀ-ի մոտեցումներին, ապա հարց չկա։
ԿԳՄՍ նախարարը հայտնեց, որ ներկա պահին որևէ որոշում գոյություն չունի ռուսերեն դպրոցներ բացելու վերաբերյալ, բայց իրենք պատրաստ են ողջունել նման նախաձեռնությունը։
Հարակից հրապարակումներ`
- Փորձենք մնալ այն դաշտում, որը հետագայում որևէ խնդիր չի առաջացնի ՀՀ-ի համար. Սուրեն Թովմասյան
- Բուհերի դասախոսների համար կանցկացվեն ռուսերենի դասավանդման վերապատրաստման դասընթացներ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան