Մեկնարկում է ԲարՔեմփ Երևանը
Հունիսի 18-ից 19-ը Երևանում կկայանա տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում սիրված «ԲարՔեմփ Երևան» (չ)կոնֆերանսը: Տարիներ շարունակ ԲարՔեմփ Երևանը մեկ հարկի տակ միավորում է ՏՏ և մեդիա ոլորտի հարյուրավոր մասնագետների:
(Չ)կոնֆերանսի նպատակն է գիտելիքների, հմտությունների և փորձի փոխանակումը, ինչպես նաև ՏՏ ոլորտում նոր կապերի ստեղծումը:
Կազմակերպիչները նշում են, որ կովիդյան սահմանափակումներից հետո առաջին անգամ միջոցառմանը մի շարք արտասահմանյան հյուրեր են հրավիրվել, որոնք կներկայացնեն բազմազան թեմաներ՝ աշխատաշուկայի ապագայից, Հայաստանի տիեզերական ամբիցիաներից, մինչև բժշկական տեխնոլոգիաներ և փաստերի ստուգում։
«ԲարՔեմփ Երևան 2022»-ին սպասվում են վարպետության դասեր նաև հայաստանյան ՏՏ ոլորտի լավագույն մասնագետների կողմից, ինչպես նաև աշխատաշուկա, որին մասնակցելու են տասնյակ ընկերություններ:
Միջոցառման ժամանակացույցին և հյուրերի ցանկին կարելի է ծանոթանալ (չ)կոնֆերանսի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում:
«ԲարՔեմփ Երևանի ոսկե hովանավորներն են CodeSignal, Dexatel, ZERØ, Zoomerang ընկերությունները, հատուկ գործընկերն է SoftConstruct-ը, իսկ միջոցառման տեխնիկական աջակիցը մեր երկարամյա գործընկեր Ucom ընկերությունն է»,-մանրամասնում են միջոցառման մասնակիցները։
(Չ)կոնֆերանսին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել ԲարՔեմփ Երևանի կայքում՝ https://barcamp.am: (Չ)կոնֆերանսի պաշտոնական հաշթեգն է #barcampevn22:
ԲարՔեմփը ոչ ֆորմալ մթնոլորտում բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում ապահովող միջոցառման ձևաչափ է: ԲարՔեմփ Երևան միջոցառումներն ամբողջությամբ կազմակերպվում են կամավորների ջանքերով, ովքեր հայաստանյան տեղեկատվական տեխնոլոգիաների և մեդիա ոլորտի ներկայացուցիչներ են: Հայաստանում ԲարՔեմփը անցկացվում է 2009թ-ից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները