Coca-Cola-ն հայտարարել է Ռուսաստանում արտադրության և վաճառքի դադարեցման մասին
Գազավորված ըմպելիքների ամերիկյան արտադրող Coca-Cola-ի դիստրիբյուտորը՝ Coca-Cola Hellenic Bottle Company-ն (Coca-Cola HBC) հայտարարել է Ռուսաստանում խմիչքների արտադրության և վաճառքի դադարեցման մասին։ «Լենտա.ռու»-ի փոխանցմամբ այս մասին հայտարարել են ընկերությունից։
«Երբ ավարտվի այս գործընթացը, «Coca-Cola HBC-ն» այլևս չի արտադրի կամ վաճառի Coca-Cola-ն և ընկերության այլ բրենդներ Ռուսաստանում», - ասված է հայտարարության մեջ։
Coca-Cola HBC-ն Ռուսաստանում և այլ երկրներում Coca-Cola ապրանքանիշերին պատկանող ըմպելիքների գործարաններ ունի: Բացի Coca-Cola-ից, այն արտադրում և վաճառում է Fanta, Sprite, Powerade, Schweppes, Burn, BonAqua water, «Добрый», «Моя Семья», Pulpy, Rich, Moya Semya, Innocent և այլ ապրանքներ։
Հարակից հրապարակումներ`
- IKEA-ն պատրաստվում է հեռանալ Ռուսաստանից
- Netflix-ի բաժնետոմսերը Ռուսաստանից հեռանալուց հետո էժանացել են 25%-ով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին