Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան ԵՄ-ի թեկնածուների կարգավիճակ կստանան մի շարք պայմաններով
Եվրահանձնաժողովը (ԵՀ) այսօր՝ հունիսի 17-ին, նախատեսում է առաջարկել Ուկրաինային, Վրաստանին և Մոլդովային ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրների կարգավիճակ տրամադրել: Ըստ «Կոմերսանտ»-ի՝ այդ մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Վերջիններիս խոսքով՝ այս որոշումը կկայացվի, երբ երկրները կատարեն մի շարք պայմաններ։
Գործակալության տվյալներով՝ Եվրահանձնաժողովը պետք է Ուկրաինային և Մոլդովային պայմաններ հայտարարի՝ օրենքի գերակայության, արդարադատության և կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ։ Ակնկալվում է, որ հանձնաժողովը նաև խորհուրդ կտա Վրաստանին տրամադրել ԵՄ թեկնածուի կարգավիճակ, բայց նաև մի շարք պայմաններով, թե ինչի հետ են դրանք առնչվելու, չի նշվում։
Bloomberg-իփոխանցմամբ Ուկրաինան ԵՄ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել ռուսական ռազմական գործողության ֆոնին: Դանիան և Նիդեռլանդները դեմ են արտահայտվել ԵՄ-ին երկրի անդամակցությանը։ ԵՄ-ն հայտարարել է, որ Ուկրաինայի անդամակցության մասին որոշումը կկայացվի երկրում ռազմական գործողությունների ավարտից հետո։ Հայտեր են ուղարկել նաև Վրաստանն ու Մոլդովան։
Հարակից հրապարակումներ`
- Իռլանդիայի Սենատը Եվրամիությանը կոչ է անում Վրաստանին թեկնածու երկրի կարգավիճակ տալ
- Վրաստանը կհրաժարվի ԵՄ թեկնածուի կարգավիճակից, եթե առաջարկությունն անարդար լինի
- Վրաստանը ներկայացրել է ԵՄ անդամակցության բանակցությունների հարցաթերթիկի երկրորդ մասը
- Վրաստանը հրապարակել է ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հարցաշարը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին