Վարդևանյան. Ինքնորոշման իրավունքից չեն խոսում, Արցախ չեն այցելում, հիմա էլ կարգավիճակ բառը պետք է չասեն
ԱԺ ՄՀայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը գրում է.
«Օրվա իշխանությունների արտաքին քաղաքականության հետևանքը փաստորեն այն է, որ ադրբեջանական իշխանությունը նույնիսկ ասում է Արցախի կարգավիճակի հարց գոյություն չունի:
Այսինքն ինքնորոշման իրավունքից չեն խոսում, Արցախ չեն այցելում, հիմա էլ կարգավիճակ բառը պետք է ևս չասեն: Հայաստանում լինելու է իշխանություն, որը ոչ թե խոսալու է թե սոցիալական ծրագրեր է իրականացնում Արցախում ու դրանով «հպարտ» է, այլ առաջնային է համարելու, սրբազան պարտքն է համարելու Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի իրացումը, կարգավիճակի միջազգային ճանաչումը:
Սա է մեր Հայաստանի անկախության հռչակագրի պատգամը ու ցանկացած իշխանություն որը դրանից շեղվում է` չի կարող լինել իշխանություն:
Հարակից հրապարակումներ`
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Կապիտուլյանտը ևս մեկ քայլ առաջ գնաց
- Ալիևը հայտարարել է Փաշինյանի հետ Ղարաբաղի կարգավիճակի շուրջ բանավոր պայմանավորվածության մասին
- Սաղաթելյան. Փաշինյանը երեկ ջարդեց նաև իր հիմնական խաղաթուղթը
- Ցանկացած կարգավիճակ, որն իրապես երաշխավորում է ԼՂ անվտանգությունը, պետք է լուծում համարվի մեզ համար. Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան