Համընդհանուր պատասխանատվության օրը` Երևանի կոնյակի գործարանում
Երևանի կոնյակի գործարանը, միանալով Պեռնո Ռիկար միջազգային խմբի աշխարհասփյուռ այլ ընկերություններին, հունիսի 16-ին 10-րդ անգամ նշեց Համընդհանուր պատասխանատվության օրը (Responsib’ALL Day) և նախաձեռնեց համայնքի բարելավմանն ուղղված հերթական ծրագիրը:
Լինելով Պեռնո Ռիկար միջազգային խմբի անդամ` Երևանի կոնյակի գործարանն իր «Կայունություն և պատասխանատվություն» ռազմավարության շրջանակում շարունակաբար իրագործում է “Good Times from a Good Place” հայեցակարգը, որը հիմնված է չորս կարևոր ուղղությունների վրա՝ բնության հանդեպ հոգատար վերաբերմունք, մարդկանց արժևորում, թափոնների և օժանդակ հումքի կայուն կառավարում (Շրջանաձև տնտեսության խթանում), պատասխանատու հյուրընկալություն։ Այս ռազմավարության կարևորագույն մասն է կազմում նաև Համընդհանուր պատասխանատվության օրը (Responsib’ALL Day)։ Խմբի կողմից մեկնարկած «Պատասխանատվության օր» միջոցառումների շարքը ջանում է միավորել խմբի բոլոր անդամներին մեկ գաղափարի շուրջ, այն է՝ համայնքերի և շրջակա միջավայրի պահպանման, բարելավման և կայուն զարգացման իրազեկության բարձրացումը։
Համընդհանուր պատասխանատվության օրն (Responsib’ALL Day) իրականացվում է 2011 թվականից՝ ի նշան բնության հանդեպ տածած երախտագիտության։ Այն Պեռնո Ռիկար խմբի համար հատուկ օր է, որը միավորում է ընկերության 18,500 աշխատակիցներին ամբողջ աշխարհում և կենտրոնացնում նրանց ջանքերը բնության պահպանման ու համայնքների բարելավման վրա։
Միջոցառման ընթացքում Երևանի կոնյակի գործարանի ողջ անձնակազմը կատարել է ընկերության հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներ` խողովակների ներկում, վարդերի տնկում, նստարանների տեղադրում, թռչնաբների տեղադրում և պատրաստում: Նախաձեռնությանն ընդառաջ նորոգվել է նաև հարակից ճանապարհի եզրագծային հատվածը՝ գործարանի հարակից լանջային գոտու բարձրադիր մասի ամբողջ երկայնքով։
Անձնակազմի համար օրը խորհրդանշական էր, քանի որ գործարան էին այցելել համաշխարհային ֆուտբոլի մի շարք լեգենդներ և ֆուտբոլային բարձրաստիճան պաշտոնյաներ` UEFA-ի (Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության) նախագահ Ալեքսանդր Չեֆերինի գլխավորությամբ, ովքեր ոչ միայն հասցրեցին բացահայտել հայկական կոնյակագործության հարուստ ժառանգությունը, այլև մասնակցություն ունեցան միջոցառմանը՝ տնկելով հատուկ ծառ ARARAT թանգարանի հարևանությամբ։
«Հայաստանում Երևանի կոնյակի գործարանի կողմից իրականացվող Համընդհանուր պատասխանատվության օրը (Responsib’All Day) տարիների ընթացքում ունեցել է լայն և բազմաբովանդակ սփռում՝ Երևանի բուսաբանական այգուց մինչև Սևանա լիճ, Էրեբունի արգելոց-թանգարանից մինչև Հայաստանի հեռավոր մարզեր։ Մի փոքր ավելի վաղ՝ այս տարվա ապրիլին մենք նախաձեռնեցինք Երևանի ամենանշանավոր լանջերից մեկի՝ ընկերության հարակից տարածքի կանաչապատման ծրագիրը, կարճ ժամանակահատվածում արդիականացրեցինք լուսավորությունը և այսօր, համալրելով մեր նախաձեռնությունների շարքը, աշխատակիցների ջանքերով իրականացնում ենք բարեկարգում։ Այս ամենը, կարծում եմ, ունի նաև մեծ գաղափարական խորհուրդ՝ կոնյակագործության հոբելյանական այս տարում ընկերության աշխատակիցներից յուրաքանչյուրի ջանքերով մի նոր հմայք հաղորդեցինք դեպի ARARAT տանող ճանապարհին», - նշում է Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։
Հարակից հրապարակումներ`
- Երևանի կոնյակի գործարանն իրականացրեց ալկոհոլի պատասխանատու օգտագործման «Խմե՞լ ես, մի´ վարիր» ծրագիրը
- Հայաստանում կոնյակագործության հիմնադրման 135-ամյա հոբելյանի շրջանակներում Երևանի կոնյակի գործարանն իրականացրեց ևս մեկ կանաչապատման ծրագիր
- Երևանի կոնյակի գործարանը վերաթողարկում է ARARAT «Ընտիր» լեգենդար կուպաժը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան