Քրիստինե Գրիգորյանն ամերիկացի պաշտոնյային ներկայացրել է արցախահայության նկատմամբ էթնիկ ատելության ադրբեջանական դրսևորումները
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հունիսի 16-ին հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպական ու Եվրասիական հարցերով փոխտեղակա փոխտեղակալ Էրիկա Օլսոնի հետ։
ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ պետքարտուղարի փոխտեղակալը հետաքրքրվել է Պաշտպանի առաջնահերթություններից։
Քրիստիննե Գրիգորյանը, ներկայացնելով աշխատանքի հիմնական ուղղությունները, տիկին Օլսոնի հետ կիսվել է Լեռնային Ղարաբաղում ապրող անձանց իրավունքների վիճակի մասին իր ունեցած տեղեկություններով, ի թիվս այլնի ներկայացնելով արցախահայության նկատմամբ էթնիկ ատելության ադրբեջանական քաղաքականության չդադարող դրսևորումները։
«Արցախում անձանց կյանքի, անվտանգ միջավայրի, կրթության, առողջության պահպանման, սեփականության և այլ իրավունքներն ամենօրյա ռեժիմով խախտվում են», նշել է Մարդու իրավունքների պաշտպանը։ Պետքարտուղարի փոխտեղակալ Օլսոնը նաև հետաքրքրվել է ոստիկանության ոլորտի բարեփոխումների ընթացքից։
Մարդու իրավունքների պաշտպանության այլ հարցերի թվում Քրիստիննե Գրիգորյանը կարևորել է խտրականության դեմ պայքարի համապարփակ օրենսդրություն ունենալու, ինչպես նաև ատելության խոսքի դեմ արդյունավետ պայքարի անհրաժեշտությունը։ Կողմերը նախանշել են համագործակցության կոնկրետ ուղղություններ։