Էդ սվոլըչը, նիգադյայը... Քրոջս տունը հիմա պտի ամանոր անեին, տոնածառ դնեին. Ավետիսյանների գործով դատավարություն
«Ինչի՞ պտի մենք գանք հասնենք ստեղ, ընչ՞ի մենք դատարան չունենք, չեմ հասկանում»,- այսօր Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի տարածքում, ռազմական տրիբունալի դահլիճում Գյումրիի Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով դատավարության մեկնարկից առաջ դահլիճ մտնելիս բացականչում էր սպանված Հասմիկ Ավետիսյանի քույրը՝ Ռիտա Պետրոսյանը:
Նա դժգոհում էր, որ ռուսական տարածքում է անցկացվելու դատավարությունը. «Ամոթ, որ հայ դատավորը եկել-հասել է ռուսական տարածքում դատ է անում»:
Լացակումած քույրը դահլիճի անկյունում տեսնելով Պերմյակովին` գլուխը կախ, կծկված, սկսեց արտասվել, ասելով. «Էդ սվոլըչը, նիգադյայը ինչի եք բերել դրան ստեղ, տարեք հրապարակ գյուլլեք: Հիմա քրոջս տունը պտի տոնածառ դնեին, Ամանոր անեին, էս ի՞նչ արեց մեր հետ էս սվոլըչը»:
Դատական նիստը նախագահում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մովսեսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան