ԵԽ գլխավոր քարտուղար. Հայաստանի ու Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները համաձայնել են շարունակել երկխոսությունը
«Ինձ խրախուսում են մի շարք հանդիպումները վարչապետ Փաշինյանի ու նախագահ Ալիևի միջև և դրանց առնչվող հայտարարությունները, ինչպես օրինակ սահմանազատման, սահմանգծման հանձնաժողովի աշխատանքի մասին»,-համատեղ մամուլի ասուլիսում, անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, հայտարարեց Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը։
Նրա խոսքով, այս բոլոր նախաձեռնություններում պետք է հասնեն վստահության ու հաշտեցման։
«Այս իմաստով ես ուրախ եմ, որ վստահության կառուցման առաջին տնտղական հանդիպումը Հայաստանի ու Ադրբեջանի քաղհասարակությունների ներկայացուցիչների հանդիպումը տեղի ունեցավ մայիսի 16-18-ը Վենետիկում ԵԽ հովանու ներքո։ Մասնակիցները համաձայնեցին շարունակել երկխոսությունը և աշխատել հնարավոր փոխադարձ ծրագրերի ուղղությամբ։ Ես շնորհակալ եմ Հայաստանի իշխանություններին այս նախաձեռնությանն իրենց ցուցաբերած օժանդակության համար»,-ասաց ԵԽ գլխավոր քարռուղարը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին