Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՀՄԸՄ կենտրոնական վարչության նորընտիր անդամների հետ
Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության (Հ.Մ.Ը.Մ.) կենտրոնական վարչության նորընտիր անդամների հետ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Բարձր գնահատելով կառույցի դերը Հայրենիք-Սփյուռք կապի ամրապնդման և հայապահպանության գործում՝ Գագիկ Ծառուկյանն ասել է, որ մշտապես պատրաստ է սատարել համահայկական կարևոր ծրագրերի իրականացմանը: ՀԱՕԿ-ի նախագահը կարևոր է համարում Հայաստանն աշխարհին ճանաչելի դարձնելու և լավագույնս ներկայացնելու անհրաժեշտությունը:
«Շատ ուրախ եմ այս հանդիպման համար: Հայ մարմնակրթական ընդհանուր միության ծրագրերը ես վերցրել եմ ինձ վրա և միշտ պատրաստ եմ անել ավելին, քանի որ դա ճիշտ նպատակի է ծառայում»,- ընդգծել է ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան