«Անտարես»-ի տնօրենի նկատմամբ «բռնություն կիրառելու» մեղադրանքով 2 հոգու գործ դատարանում է
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում բացել, զբաղվել են ու ավարտել են «Անտարես» հրատարակչության տնօրենի նկատմամբ «բռնություն գործադրելով զուգորդված, ինչպես նաև որպես զենք օգտագործվող առարկայի կիրառմամբ խուլիգանություն կատարելու դեպքի» առթիվ քննվող քրեական գործը։
Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Այսպիսով՝ երկու հոգի այս մեղադրանքով դատարան կգնա։
Հիշեցնենք՝ «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում ստորագույն գրառում էր կատարել, «ուրիշ պետության տարածք» նշելով Արցախի Հանրապետության ու ՀՀ տարածքներրից, թե «26 տարի տիրել, հենակետեր սարքել, տներ կառուցել, հանքեր շահագործել»:
«Հանրային դեմքի» հակապետական, հակահայկական, հակամարդկային այդ գրառումը իրավապահների կողմից ոչ մի գնահատականի չէր արժանացել։
Փոխարենը, և քանի որ այլ՝ իրավական գնահատական չեղավ, հանրությունը իր վերաբերմունքը արտահայտեց բոյկոտելով այս հրատարակչության գրքերը։ Թե կոնկրետ «բռնության» մասով իրականում ինչ է եղել՝ կերևա դատական նիստում։