Հայկական «ժողովրդավարություն»․ Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․
«Այսպիսով, շուտով կնշանակվի, օ՛յ ներեցեք՝ «կընտրվի» նոր գլխավոր դատախազ, բռնապետիկ-վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը։ Պատկերացնու՞մ եք, քպ-ականները հանդիպել են թեկնածուի հետ, հարցեր տվել և հավանություն տվել նրա թեկնածությանը, ներկայացնելով նրան, որպես քպ թեկնածու։ Ինչպիսի՜ ժողովրդավարություն։ Չէ՞ որ նրանք կարող էին և մերժել թեկնածությունը։
Պատկերացնում եմ, այդ հանդիպման ընթացքում քպ-ականների քծնողական ժպիտները, իրենց ստրկատերի դատախազի թեկնածուի առջև։Այն որ քպ-ականները հլու-հնազանդ «հավանություն» պետք է տային, կարծում եմ ոչ ոք չէր կասկածում։ Հարցս ուղղում եմ, իրենց քաղհասարակություն անվանողներին։ Հարգելիներս, դուք անգիր արած կրկնում եք, թե ինչ է ժողովրդավարությունը, որ այն առաջին հերթին ենթադրում է իշխանության թևերի տարանջատում։Իսկ ինչպե՞ս եք վերաբերում , երբ գործադիրի ղեկավարի օգնականը թելադրում է քննիչին, թե ինչպես կազմի մեղադրանքը։Ձեր երազած ցանկացած ժողովրդավարական երկրում, նման դեպքը կառավարության հրաժարականի պատճառ կհանդիսանար և առաջին հերթին այն կպահանջեր քաղհասարակությունը։ Ահա,թե ինչպիսին է հայկական «ժողովրդավարությունը», իր քաղհասարակությունով։
Իրականում, ինձ համար մեր համակարգում մեծ տարբերություն չկա, թե ով կլինի գլխավոր դատախազը, Արթուր Վարդապետյա՞նը, թե՞ Աննա Դավթյանը»։
Հարակից հրապարակումներ`
- Եղեք սկզբունքային, ա՛յ սուտ ինքնիշխաններ․ Ավետիք Իշխանյան
- Պարոն վարչապետը բարկացած է, բռնեք Բագրատ Եսայանին․ Ավետիք Իշխանյան
- Հունիսի 3-ին դրա փոխարեն մենք տեսանք, ծեծ, ջարդ, հերթական բռնություններ․ Ավետիք Իշխանյան
- Ծեծել-ջարդելու հրահանգը տալիս է անձամբ վարչապետ կոչեցյալը. Ավետիք Իշխանյան
- Հայաստանի վերջին 4 տարիները ցույց տվեցին, որ ես կոպիտ կերպով սխալվել եմ․ Ավետիք Իշխանյան
- Իրականում, դուք բոլորդ ազատազրկվածներ եք. Ավետիք Իշխանյան
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի