ՏԿԵ նախարարը սուբվենցիաների պետության մասնաբաժնի փոխարեն հրապարակեց նաև համայնքների ներդրումների գումարները
«Նախագծով առաջարկվում է համաֆինանսավորմամբ մարզպետարաններին տրամադրել 268.5 մլն դրամ՝ սուբվենցիոն ծրագրերի համար գումար հատկացնելու ակնկալիքով»,-կառավարության նիստում հայտնեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ զեկուցելով հերթական սուբվենցիոն ծրագրերին պետության տված գումարների չափը:
Նրա խոսքով՝ հատկացումը վերաբերում է 18 բնակավայրի 20 սուբվենցիոն ծրագրի:
Գնել Սանոսյանը, թվարկելով յուրաքանչյուր մարզին հատկացվող գումարները, բերեց ոչ թե պետության տված սուբվենցիաների գումարների չափը, այլ համայնքների ներդրած գումարների հետ ամբողջական թվերը:
Ըստ նախարարի՝ Արարատի մարզի 3 ծրագրի համար հատկացվել է 54 մլն, բայց նախագծի ամփոփագրում ամրագրված է, որ պետությունը տվել է այդ գումարի 23 մլն դրամը:
Գնել Սանոսյանի խոսքով՝ Արմավիրի մարզի 6 ծրագրի համար հատկացվել է 81 մլն դրամ (33 մլն դրամը՝ պետության մասնաբաժինն է, մնացածը՝ համայնքինը), Գեղարքունիք մարզի 5 ծարգրի համար՝ 158 մլն դրամ (104 մլն դրամը՝ պետության մասնաբաժինն է, մնացածը՝ համայնքինը), Կոտայքի մարզում երկու ծրագրի համար՝ 202 մլն դրամ (66 մլն դրամը՝ պետության մասնաբաժինն է, մնացածը՝ համայնքինը), Լոռու մարզի 2 ծրագրին՝ 35 մլն դրամ (14 մլն դրամը՝ պետության մասնաբաժինն է, մնացածը՝ համայնքինը), Շիրակի մարզի մեկ ծրագրին 4.6 մլն դրամ (2.3 դրամը՝ պետության մասնաբաժինն է, մնացածը՝ համայնքինը) և Սյունիքի մարզի մեկ ծրագրին 53 մլն դրամ (23.5 մլն դրամը՝ պետության մասնաբաժինն է, մնացածը՝ համայնքինը):
Նախարարը հայտնեց, որ այդ ծրագրերը բոլորն ավարտված են և կառավարությունն իր պարտավորությունն է կատարում՝ շինարարների աշխատանքի համար վճարելով:
«2022 թ. հունվարից սկսծա պետությունն արդեն 229 սուբվենցիոն ծրագրի համար 5.6 մլրդ դրամ է հատկացրել»,-հայտնեց Գնել Սանոյանը:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունն այսօր փոփոխություններ արեց ՀՀ-ում ՌԴ ռազմակայանին հատկացված հողատարածքների ու անշարժ գույքի կազմում
- Կառավարությունը ևս 2.2 մլրդ դրամ կհատկացնի ոստիկանների աշխատավարձերի և օրը 3 անգամ 3000 դրամով սնվելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան