Եգիպտոսը չեղարկում է COVID-19-ի հետ կապված բոլոր ճանապարհորդական սահմանափակումները
Եգիպտոսը չեղարկել է մուտքի բոլոր սահմանափակումները՝ կապված կորոնավիրուսի համավարակի հետ։ Համապատասխան որոշումն ընդունել է երկրի կառավարությունը, գրում է ՏԱՍՍ-ը։
Նոր կանոնները կտարածվեն ինչպես արտասահմանից ժամանող օտարերկրացիների, այնպես էլ Եգիպտոսի քաղաքացիների վրա։
Բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների հարցերով նախարար Հալեդ Աբդել Ղաֆարի տվյալներով՝ Եգիպտոսում 86,6 միլիոն մարդ ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստման առնվազն մեկ չափաբաժին, 4,5 միլիոն մարդ կրկնապատվաստվել է։
Պատվաստանյութի պաշարները գնահատվում են 57,5 միլիոն դոզա:
Նշվում է, որ մինչ այժմ Եգիպտոս մուտք գործելու համար անհրաժեշտ էր սահմանին ներկայացնել պատվաստման վկայական, որը ստացվել է թռիչքից ոչ շուտ, քան երկու շաբաթ առաջ, կամ բացասական ՊՇՌ-թեստ, կամ հակագենի թեստ, որոնք կատարվել են ոչ ուշ, քան 72 ժամ առաջ: Դրանք պետք է լինեն QR կոդով։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանը հանել է Հայաստանի հետ տրանսպորտային հաղորդակցության սահմանափակումները
- Ռուսաստանն ու Բելառուսը վերացնում են երկրների միջև ուղևորությունների բոլոր սահմանափակումները
- Չեռնոգորիայից Թաիլանդ. ինչպես են աշխարհում չեղարկվում COVID-ի սահմանափակումները զբոսաշրջիկների համար
- Սլովենիան չեղարկել է օտարերկրյա զբոսաշրջիկների մուտքի բոլոր սահմանափակումները
- Շվեյցարիան մասնակիորեն կհանի COVID-19-ի պատճառով սահմանված սահմանափակումները
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան