«Ժողովուրդ». Ինչու է Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը խիստ զայրացրել է Կոնդի բնակիչներին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը խիստ զայրացրել է Կոնդի բնակիչներին: Պատճառը Երևանի ավագանուն ներկայացված նախագիծն է, ըստ որի՝ թիվ 1, 5 պոլիկլինիկաները և «Քաղաքային էնդոկրին դիսպանսեր» ՓԲԸ-ն միանալու են թ. 4 պոլիկլինիկային:
Կոնդեցիների պատմելով՝ այս միավորման իրական հեղինակը Երևանի քաղաքապետի թեկնածու, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է: Այս լուրն այնքան է զայրացրել բնակիչներին, որ նրանք վստահեցնում են, որ որևէ դեպքում թույլ չեն տա Ավինյանի մտադրությունները կյանքի կոչել և պոլիկլինիկայի շենքը վերածել հյուրանոցի: Բացի այդ, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու նախագծի հեղինակ, փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը չեն բարեհաճել բնակիչների հետ նախապես քննարկել պոլիկլինիկաների միավորման ծրագիրը:
Բնակիչներից մեկը «Ժողովուրդ» օրաթերթին պատմեց, թե ինչպես է իմացել փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի ու պոլիկլինիկայի բուժանձնակազմի հետ թաքուն հանդիպման մասին: Ըստ որոշ տեղեկությունների՝ Սիմոնյանը վախեցել է բնակիչների հետ հանդիպել, քանի որ ասել են՝ իրեն Կոնդից կվռնդեն, չմտնի այդ թաղամաս:
«Ինքը չի էլ եկել բնակիչների հետ հանդիպելու, ես հարևանուհուս խնդրեցի՝ պոլիկլինիկայից ճշտի՝ մամայիս դեղերը կան, թե ոչ, ինքն էլ զանգեց ասաց՝ գիտես, փոխքաղաքապետը պոլիկլինիկայում է: Վազեցի պոլիկլինիկա. պարզվեց՝ եկել է բուժանձնակազմի հետ հանդիպման՝ միավորման հարցը քննարկի, իսկ բնակիչների հետ չի բարեհաճել հանդիպի: Հարցրեցի՝ դու ինչ իրավունք ունես նման բան անելու, ինչու բնակիչների հետ չես քննարկել: Բան չուներ ասելու, դեմքիս էր նայում: Բայց դե պնդեցի, որ մեզ ընդունի, հաջորդ օրը մի քանի հոգով գնացինք քաղաքապետարան՝ հանդիպման, բավականին վիճեցինք»,- պատմեց կոնդեցի Նառան»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան