Իսրայելցի զինվորները Հորդանան գետի արևմտյան ափին սպանել են երեք պաղեստինցու
Իսրայելի հատուկ ջոկատայինները Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Ջենին քաղաքում գնդակահարել են երեք պաղեստինցու։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այդ մասին ուրբաթ օրը հայտնել է WAFA պաղեստինյան լրատվական գործակալությունը։
Գործակալության աղբյուրների համաձայն՝ իսրայելցի զինվորները կրակ են բացել մեքենայի վրա քաղաքի արևելյան թաղամասերից մեկում։ Մեքենայում գտնվող երեք պաղեստինցի տեղում մահացել է։
Նշվում է, որ նույն տարածքում բախումներ են տեղի ունեցել, որոնց ժամանակ իսրայելցի զինվորները կրակ են բացել տեղի բնակիչների վրա։ Առնվազն 10 մարդ վիրավորվել և տեղափոխվել է հիվանդանոց։ Բացի այդ, զինվորականները խուզարկություն են անցկացրել թաղամասի տներից մեկում։
Դուբայից հեռարձակվող «Ալ Արաբիա» հեռուստաալիքը (Արաբական Միացյալ Էմիրություններ) նշել է, որ վերջին մի քանի օրերին Ջենինում լարվածություն է տիրում քաթարյան «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի լրագրող Շիրին Աբու Ակլեի սպանության պատճառով։ Նա մահացու գնդակահարվեց մայիսի 11-ին, երբ լուսաբանում էր իսրայելական բանակի արշավանքը Ջենինի փախստականների ճամբարում, որտեղ բախումներ էին տեղի ունեցել իսրայելցի զինվորների և պաղեստինցիների միջև:
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Թուրքիա մեկնելուց
- Պաղեստինցի դեռահաս է զոհվել իսրայելցիների հետ բախումների ժամանակ
- Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածում գտնվող ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան