Կառավարությունը ևս 2.2 մլրդ դրամ կհատկացնի ոստիկանների աշխատավարձերի և օրը 3 անգամ 3000 դրամով սնվելու համար
Կառավարությունն այսօր չզեկուցվող երկու նախագծով Ոստիկանությանը հերթական միլիարդներն է փոխանցելու: Գործադիրը մոտ 2 մլրդ դրամ կհատկացնի ոստիկաններին աշխատավարձեր և հավելավճարներ տալու համար: Տրամաբանության և հայերենի դասական շարահյուսության կանոններն աղավաղող հիմնավորման տեքստից կարելի է գալ մեկ եզրակացության, որ գումարը տրվում է, որպեսզի թույլ չտրվի տարեկան հաշվարկով ոստիկանների անվանական աշխատավարձերի չափերի նվազեցում, սակայն հիմնավորման մեջ հստակեցված չէ թե ինչո՞ւ հենց բողոքի ցուցերի ընթացքում է տարվա խնդիրն լուծող հատկացումն արվում և ոչ թե, օրինակ, աշնան վերջին ամսին:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Նախագծով առաջարկվում է 1158 ծրագրի 11001 միջոցառման «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» 4111 հոդվածը ավելացնել 1.980,0 մլն. դրամի չափով: Խնդիրը կայանում է նրանում, որ ՀՀ ոստիկանության 2022 թ․-ի բյուջեի ընթացիկ ծախսերը, նախորդ տարվա համեմատությամբ, կրճատվել է 4.057,3 մլն․ դրամի չափով, որից 1․600,0 մլն․ դրամը, մոտ 40 % -ը նվազեցվել է աշխատանքի վարձատրության գծով հատկացումներից։
Միաժամանակ, ընթացիկ տարվա տվյալ հոդվածով հատկացումներն ավելացվել է Երևան քաղաքում (2021թ․-ի հուլիսից) և Շիրակի, Լոռու մարզերում (ընթացիկ տարվա ապրիլից) նոր պարեկային ծառայության ձևավորման նպատակով կատարված կառուցվածքային փոփոխությունների արդյունքում կրճատված և նոր սահմանված ստորաբաժանումների ծառայողների (աշխատողների) աշխատանքի վարձատրության տարեկան ֆոնդերի դրական տարբերության չափով։ Այդուհանդերձ, առկա հատկացումները, պայմանավորված անձնակազմի ներկայիս փաստացի թվաքանակով, բավարար չեն 2019-2021 թթ․-ին ըստ առանձին պաշտոնների խմբերի տարեկան հաշվարկով ձևավորված անվանական աշխատավարձերի չափերի պահպանմանը։ Այլ հավասար պայմաններում ստեղծված իրավիճակը կհանգեցնի տարեկան հաշվարկով անվանական աշխատավարձերի չափերի նվազեցմանը, որը թույլ չտալու համար առաջարկվում է լրացուցիչ հատկացնել 1.980,0 մլն․ դրամ»:
Մյուս նածագծով էլ կառավարությունը 215.1 մլն. դրամ կհատկացնի ոստիկանությանն արտաքին ծառայությունում ընդգրկվող անձնակազմի՝ ճաշարանային տարածքներից դուրս սննդի ապահովման համար (օրական 3 անգամ, 2970 դրամ մրցույթային գնով)։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան