«Ռոմեո և Ջուլիետ». պրեմիերա՝ օպերայի և բալետի թատրոնում
Կես դար անց Հայաստանում է լեգենդար բալետմայստեր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր Օլեգ Վինոգրադովը՝ բեմադրելու հռչակավոր կոմպոզիտոր Սերգեյ Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» բալետային ներկայացումը: Առաջնախաղը տեղի կունենա օգոստոսի 1-ին, 2-ին և 3-ին:
Օլեգ Վինոգրադովն ասում է՝ ուրախ է, որ կրկին այս հիանալի երկրում է, գեղեցիկ քաղաքում։
«Բալետը զարգանում է։ Գալիս են երիտասարդ, տաղանդավոր, գեղեցիկ պարողներ ու պարուհիներ, և մենք ուզում ենք ցուցադրել Երևանի օպերայի և բալետի թատրոնի բալետային խմբի նոր մակարդակը։ Այս պրեմիերան համընկավ իմ 75-ամյակի հետ, այդ իսկ պատճառով շատ ուրախ եմ արտիստների հետ միասին ներկայացնեմ Շեքսպիրի և Պրոկոֆևի մեծագույն ստեղծագործությունը։ Հույս ունեմ սրան կհաջորդեն այլ ներկայացումներ»,- նշում է լեգենդար բալետմայստերը։
Օլեգ Վինոգրադովի խոսքով, հաճելի է աշխատել այս հիանալի խմբի հետ, թատրոնը փոխվել է բոլոր չափանիշներով, ղեկավարությունը նույնպես հիանալի է։
ՌԴ պետական մրցանակի դափնեկիր Օլեգ Վինոգրադովը բալետի մասին ասում է. «Բալետն առեղծված է, որը շատ քչերն են հասկանում, և շատ քչերն են ի վիճակի հասկանալ, բայց դրանում նրա առավելությունն է»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան