Արժեքները ստորադասական են աշխարքաղաքական շահերին․ Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․
«Ուկրաինան ու Մոլդավան շատ հարցերում Վրաստանից ետ են, անգամ Հայաստանին են զիջում, սակայն Ուկրաինային ու Մոլդովային ԵՄ անդամության թեկնածի կարգավիճակ են տալիս, իսկ Վրաստանին՝ ոչ։
Կարևոր է հասկանալ, թե դա ինչ է նշանակում։ Եթե ԵՄ-ն արժեքների վրա հիմնված միություն է, ապա նման բան չպետք է տեղի ունենար, սակայն եթե ԵՄ-ն աշխարհաքաղաքական նախագիծ է, ապա այդ քաղաքականությունը հասկանալի է դառնում, արժեքները արժեքներ, իսկ քաղաքական շահերն առաջնային են։
Վրաստանը Հարավային Կովկասում է, որը Ռուսաստանի ու Թուրքիայի ազդեցության ոլորտն է (Իրանը պահում ենք մտքում) և իր աշխարհաքաղաքական նշանակությունն այդ դաշտում է որոշվում, այսինքն Վրաստանին ԵՄ ընդունելու նախագիծը նշանակում է կոնֆլիկտ այդ երկրների հետ, իսկ Եվրոպայում այլ իրավիճակ է։ Եվրոպայում գնում է պայքար Ուկրաինայի ու Մոլդովայի համար։
Արևմուտքը Հարավային Կովկասում ուղղակի պայքարի մեջ չի ցանկանում մտնել, իսկ Եվրոպայում մտել է, ընդամենը սա է իրավիճակի բացատրությունը։ Ու ամենահետաքրքիրն այն է, որ երկու երկրներն էլ իրենց տարածքային ամբողջականությունն են զիջում դրա դիմաց, իսկ Վրաստանին դա էլ չօգնեց։
Ինչպես տեսնում ենք, արժեքները ստորադասական են աշխարքաղաքական շահերին, ինչը բնական է ու միամիտների համար է հայտնություն։
Հ․Գ․ Խեղճ Վիլսոն ․․․»։
Հարակից հրապարակումներ`
- Ստեփան Դանիելյան. Տրամաբանական է թվում, որ Ադրբեջանի պահանջով է Ավետիքը կալանավորվել
- Ստեփան Դանիելյան. Փաշինյանը զբաղվում է ոչ թե Հայաստանի անվտանգության խնդիրներով, այլ՝ իր անձնական
- Ստեփան Դանիելյան. Նիկոլին կարելի է հաղթել ոչ թե իր զինատեսակներով, այլ ճիշտ հակառակ ռազմավարությամբ
- Ստեփան Դանիելյան. Գաղափարները վերջացել են
- Ստեփան Դանիելյան. Այս ապագան է Արցախի բնակչությանն առաջարկում ԱՄՆ դեսպանն Ադրբեջանի կազմում
- Ստեփան Դանիելյան. Երբ ՀԿ-երը ներթափանցում են քաղաքական ոլորտ, նրանց գրանցումը պետք է անհապաղ լուծարվի
- Ստեփան Դանիելյան. Ցանկացած նոր դեմք, որոնք կխաթարեն այդ սխեմաները, իրական վտանգ են գործող կառավարության համար
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի