Քաղաքական 16:55 17/06/2022 Հայաստան

Մենք ադրբեջանցիներին ասում ենք, եկեք ժամանակավորապես օգտագործեք Վայոց Ձորի ճանապարհը. Վահագն Խաչատուրյան

«Ադրբեջանը գտնում է, որ ԼՂ-ի խնդիր չկա, «Լեռնային Ղարաբաղ» բառն ընդհանրապես չի ուզում օգտագործել, բանակցությունների կամ պաշտոնական հայտարարությունների ժամանակ ինքը միշտ խուսափում է, մենք հակառակը՝ մեր վերջնական հայտարարությունների և բանակցությունների ժամանակ միշտ շեշտում ենք, որ կա ԼՂ խնդիր և այն պետք է արձանագրվի ցանկացած հանդիպման ժամանակ»,-հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ՌԴ-ում հայտարարեց Վահագն Խաչատուրյանը:

Ըստ նրա՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում պետք է հարցի քննարկումը շարունակվի և շատ կարևոր է, որ այդ կառույցը համարում է, որ ԼՂ-ի հարցը լուծված չէ:

«Այսօրվա պայմաններում թվում է, թե այդ հանդիպումը հնարավոր չէ կազմակերպել, քանի որ, ցավոք սրտի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները մի սեղանի շուրջ չեն կարող նստել, բայց պայմանավորվածությունն այնպիսին է, որ պետք է շարունակենք, այդ թվում նաև Ռուսաստանի կողմից նման պայմանավորվածություն կա»,-հայտարարեց Խաչատուրյանը:

Նա հայտնեց, որ հայկական կողմի համար ընդունելի չէ, որ Ղարաբաղի հարցը լուծված է, ինչպես նաև այն, որ խնդրի լուծման ժամանակ Ադրբեջանն անընդհատ փորձում է զուգահեռներ տանել Լաչինի և Սյունիքի միջև:

«Երբ խոսվում է Լաչինի միջանցքի մասին, դա այլ կարգավիճակ է: Նոյեմբերի 9-ի հայտարարությունում հստակ գրված է, թե ինչի համար է Լաչինի միջանցքը նախատեսված: Դա միակ լեգիտիմ, գործող ձևն է, որով ԼՂ-ում ապրող մեր հայրենակիցները կարող են իրենց զգալ անվտանգ»,-ասաց Վահագն Խաչատուրյանը:

Նա հավելեց, որ  «զանգեզուրի միջանցքի» հարց հայկական կողմից չի քննարկում  ոչ մի կողմի հետ, բայց դրա փոխարեն այլ հարց է քննարկվում:

«Ադրբեջանն ասում է, որ ուզում է կապ հաստատել Նախիջևանի հետ: Մենք ասել ենք, որ առարկություն չունենք, կարող եք օգտագործել մեր տրանսպորտային հնարավորությունները, եկեք մտածենք, ուղղակի, թե ոնց կարող ենք այդ ռեժիմն այնպես անել, որ դուք շատ անհարմարություն չզգաք: Այսինքն այն սովորական ռեժիմը, որ ունենք՝ մաքսային, սահմանապահ, պայմանավորվենք այդ ռեժիմները թեթևացնենք երկկողմանի գործող միջազգային ընդունված նորմերի շրջանակում»,-համայնքի ներկայացուցիչներին տեղեկացրեց Վահագն Խաչատուրյանը՝ հայտնելով, որ արդեն  քննարկումներ են սկսվել եռակողմ հանձնաժողովի ներքո:

Նա ասաց, որ հայկական կողը բանակցություններում առաջարկում է սկզբունքները քննարկել, բայց ադրբեջանցիները պահանջում են կոորդինատներ, թե որտեղով է անցնելու այն:

«Մենք ասում ենք՝ ոչ, եկեք սկզբունքները քննարկենք, որովհետև սկզբունքները քննարկելուց հետո շատ ավելի հեշտ է լինելու մեզ համար: Այդտեղ մենք տարբերակներ ունենք, դա միակ ճանապարհը չէ: Ըստ մեզ՝ փոքր Ալիևի ցանկությունը մեծ Ալիևի ցանկությունն իրականացնելն է, Բաքվից Նռնաձորով, Մեղրիով Նախիջևան արագընթաց ճանապարհ էր ուզում կառուցել: 1987-ին այդ ճանապարհը կանգնեցվեց: Այնտեղ կոնֆլիկտ եղավ: Մենք պատրաստ ենք դա էլ քննարկել, բայց դա պրակտիկորեն այսօր հնարավոր չէր իրականացնել, եթե նույնիսկ տեսականորեն հնարավոր է: Մենք ասում ենք՝ մինչ այդ այս պահին գործող ճանապարհ կա՝Սիսիանից երբ գալիս էինք Երևան, հասնում էինք Բիչենեկ, իջնում էինք Նախիջևան, Նախիջևանից Երասխ: Վայոց ձորով անցնող ճանապարհն այն ժամանակ համարյա չէր օգտագործվում: Հիմա մենք իրենց առաջարկում ենքէ երեք ժամանակավորապես օգտագործեք այս ճանապարհը: Այսինքն եկեք հասեք Գորիս, Անգեղակոթ, ապա Բիչենեկ: Ուղղակի Բիչենեկի սարը ձմռանը խնդիր  է: մենք պատրաստ ենք այդ քննարկմանը: Սա այն է, ինչ մեր մտքում կա, բայց որևէ միջանցքային ծրագիր սեղանին չի քննարկվում: Այդ բառն էլ չի քննարկվում: Դրան կողմնակից է նաև ռուսական կողմը»,-ասաց Խաչատուրյանը:

Անդրադառնալով Փառուխի դեպքին Վահագն Խաչատուրյանն պատմեց. «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից խնդիր էր դրված՝ եթե խաղաղապահները չեն կարող մեր անվտանգությունն ապահովել, մենք կվերադառնանք Հայաստան, և ռուսական կողմից պատասխանն եղել է՝ ո՛չ, մենք պարտավոր ենք ապահովել ձեր անվտանգությունը, կարող եք նույնիսկ ներդրումային ծրագրեր ներկայացնել՝ մենք կֆինանսավորենք, դուք պետք է մեր պայմանավորվածությունների շրջանակներում ապրեք այդտեղ, սա նարնց վերջին խոսքն է եղել»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:30
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Այս փաստաթղթով ԱՄՆ-ն ողջույններ է հղում Ռուսաստանի և Իրանի նախագահներին
«ՀՀ և ԱՄՆ միջև Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը ստորագրելու գործում ցուցաբերված շտապողականությունը պարզ է. այս փաստաթղթով...
Աղբյուր` Panorama.am
11:22
Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր. ՊԵԿ
Ովքեր պետք է 2025 թվականին ներկայացնեն հայտարարագիր 2024 թվականից մեկնարկել է Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման...
Աղբյուր` Panorama.am
11:08
Այսօրվա Հայաստանը, կառավարման ոճի առումով, նմանակը չունի. Ստեփան Դանիելյան
«Հայաստանի համար ճակատագրական, կասեի' գոյաբանական, որոշումներն ընդունվում են մեկ անձի, կամ մեկ ընտանիքի կողմից»,-գրում է...
Աղբյուր` Panorama.am
11:06
Լոս Անջելեսում ավերիչ հրդեհներից հայերի բիզնեսներ են տուժել
Լոս Անջելեսում տեղի ունեցած ավերիչ հրդեհներից մեծ թվով հայկական բիզնեսներ են տուժել: «Ամերիկայի ձայնի» տեսանյութում նշվում է, որ...
Աղբյուր` Panorama.am
10:51
Էլինար Վարդանյան. ՀՀ քաղաքացին շատ է աշխատելու, շատ չի վաստակելու, սակայն ստիպված շատ ծախսելու է
Երեկ  բարձրացրած հարկերի դեմ բողոքում էին ոսկու շուկայի աշխատակիցները։ Առաջիկայում կտեսնենք բողոքի դուրս եկած նոր խմբեր։ Վստահ եմ, սրանով...
Աղբյուր` Panorama.am
10:47
Ռոսսելխոզնադզորը Վերին Լարսի անցակետում ստուգել է ավելի քան 10 հազար տոննա ապրանք
2024 թվականի դեկտեմբերին Ռոսսելխոզնադզորի Հյուսիսային Կովկասի միջտարածաշրջանային վարչությունը տրանսպորտային միջոցների հսկողություն է...
Աղբյուր` Panorama.am
10:38
Ալիևներին պատկանող Բաթումի «Sheraton» հյուրանոցում ծեծել են «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդին
Բաթումիում՝ «Sheraton» հյուրանոցի նախասրահում, գիշերը հարձակվել են նախկին վարչապետ և ընդդիմադիր «Հանուն Վրաստանի»...
Աղբյուր` Panorama.am
10:31
Հանրապետության 32 հասցեում կբացվի Մարկոս Գրիգորյանի թանգարանը
«Հանրապետության 32 հասցեում գտնվող հուշարձան-շենքում կբացվի սփյուռքահայ նկարիչ, գորգանկարիչ, հողարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բաթումիում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի վրա
Բաթումիում հարձակման է ենթարկվել Վրաստանի նախկին վարչապետ, «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան։...
Աղբյուր` Panorama.am
10:18
Շաքարով քաղցրացված ըմպելիքների ազդեցությունը մանկական ճարպակալման վրա՝ գլոբալ առողջապահական մարտահրավեր
Մանկական ճարպակալումը լուրջ գլոբալ առողջապահական խնդիր է, նրա տարածվածությունը աճում է ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում: Ըստ ԱՀԿ...
Աղբյուր` Panorama.am
10:11
ՔԿ. Մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր
2024 թվականի հոկտեմբերի 22-ին ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում...
Աղբյուր` Panorama.am
09:56
Քաղաքագետ. Մի անհանգստացեք, որ Հայաստանը միանում է «Իսլամական պետությանը» պարտության մատնելու կոալիցիային
«Մի անհանգստացեք, որ Հայաստանը միանում է «Իսլամական պետությանը» պարտության մատնելու կոալիցիային»,-գրում է քաղաքագետ...
Աղբյուր` Panorama.am
09:54
Իրանը միջուկային զենք չի ստեղծում և հարձակման դեպքում պատրաստ է պատասխանել ԱՄՆ-իմ և Իսրայելին. Փեզեշկիան
Իրանը պատերազմի չի ձգտում, բայց պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման դեպքում։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ ասել է Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
09:41
Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը
Հունվարի 14-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական...
Աղբյուր` Panorama.am
09:31
Ձերբակալվել է Հարավային Կորեայի նախագահը
Քննիչները Հարավային Կորեայի պատմության մեջ առաջին անգամ ձերբակալել են ժամանակավորապես կասեցված, բայց գործող նախագահ Յուն Սեոկ-Յոլին՝...
Աղբյուր` Panorama.am
09:28
Հունվարի 15-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 15-ին ժամը 09:15-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». ՔՊ կուսակցությունում Արագածոտնի մարզպետին փոխարինելու հարց է առաջացել. Առայժմ փոխարինող չեն գտնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական աղբյուրի փոխանցմամբ՝ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին փոխարինող առայժմ չեն...
Աղբյուր` Panorama.am
09:22
Սասունյան. Գայլ Ալիևն ընդդեմ գառ Փաշինյանի․ պարզ է, թե ով ում է բզկտելու
Թվում է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի զիջումներն Ադրբեջանի պահանջներին վերջ չունեն: Միակ վերջը լինելու է Հայաստանի վերջը: Անցյալ շաբաթ, երբ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Կառավարությունում ֆինանսների հաշվողականության փորձի պակաս կա, անպատասխանատվություն ու փնթի կառավարում կա
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը անտեղյակ է իր կողմից...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Փաշինյանը նախապատրաստվում է արտահերթ ընտրությունների
«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ արտահերթ ընտրությունների անհրաժեշտության կամ հնարավորության մասին ընդդիմության...
Աղբյուր` Panorama.am
09:11
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». ԲԴԽ-ն չի տիրապետում իրավիճակին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Բարձրագույն դատական խորհուրդը չի տիրապետում իրավիճակին. մասնագիտական հանրույթը անտեսվել է...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Անհետ կորած զինվորների ծնողների և Անդրանիկ Քոչարյանի միջև կայացած հանդիպումը բավականին թեժ է անցել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` անհետ կորած զինվորների ծնողների և ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Հրապարակ». Հոր հասցեին ռեպլիկը Հայկ Սարգսյանը չի մարսել և հարվածել է Հայկ Ղալումյանին
«Հրապարակ» թերթը գրում է. ««Քաղպայմանագրի» նախաձեռնող խմբի վերջին նիստը կարող է շատ ջուր քաշել, չնայած...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Մինչ օրս որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Քաղաքապետարանում Տիգրան Ավինյանի՝ ԱՄՆ կատարած շռայլ գործուղման մասով մինչ օրս որևէ աշխատակից...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Հաշված պատգամավորներ են մինչև վերջ ընթերցել Աղազարյանի անձնական նամակագրությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Հովիկ Աղազարյանի անձնական նամակագրությունը կարդացած ՔՊ-ականները խմբակցությունում ասուխոսի թեմա...
Աղբյուր` Panorama.am
08:51
Թալինի և Աբովյանի տարածաշրջաններում մառախուղ է
Հայաստանի տարածքում տարածքում կա փակ ավտոճանապարհ: ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնում է՝ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
08:00
Յոնջափունջ
Անցած շաբաթը արժանի է շտրիխներով եղածը հիշել։ Ասենք որ՝ Ալիևը հերթական ներողությունն է պահանջում ՌԴ-ից իրեն անվանարկելու համար։ Քաղաքագետ...
Աղբյուր` Panorama.am
23:43
Սկսում ենք բանակցությունները ԱՄՆ հետ միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ, որը հայտնի է որպես «123-րդ համաձայնագիր»․ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրման արարողության ընթացքում հայտարարությամբ է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին
12:11 14/01/2025

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}