Տաջիկստանի ԱԽ քարտուղարը ներկայացրել է տաջիկ-աֆղանական սահմանից եկող ահաբեկչական վտանգը
Հունիսի 17-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Տաջիկստանի Հանրապետության ԱԽ քարտուղար Նասրուլլո Ռախմատժոնի հետ, ով Երևանում է ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով: Այս մասին հայտնում են ԱԽ գրասենյակից։
«ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել է, որ հայերը և տաջիկները հինավուրց ժողովուրդներ են՝ հարուստ պատմությամբ, ավանդույթներով և մշակույթով, ինչն էլ լավ հիմք է հանդիսանում երկու երկրների հարաբերությունները և՛ երկկողմ, և՛ բազմակողմ հարթակներում զարգացման համար:
Տաջիկստանի ԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նիստը Հայաստանում բարձր մակարդակով կազմակերպելու համար և ընդգծել, որ սա ևս մեկ լավ առիթ է առընչվելու հայկական մշակույթին և ավանդույթներին։ Նասրուլլո Ռախմատժոնն ընդգծել է, որ երկու երկրների ԱԽ գրասենյակների միջև հարաբերությունները կայուն զարգանում են։
Հանդիպմանը Տաջիկստանի ԱԽ քարտուղարը նաև ներկայացրել է տաջիկ-աֆղանական սահմանից եկող ահաբեկչական վտանգը և Դուշամբեյի քայլերն ընդդեմ այդ մարտահրավերների»,- ասվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան