Ադրբեջանի կողմից օկուպացրած Ջրականում 7 մարդ է տուժել ականի պայթյունից
Ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացրած Ջրականում ականի պայթյունի հետևանքով 7 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։ Այս մասին գրում է ադրբեջանական «Մինվալ.ազ»-ը։ Պայթյունը տեղիէ ունեցել այսօր։
Տուժածները բոլորը Ադրբեջանի ականազերծման գործակալության աշխատակիցներ են, բոլորն էլ տեղափոխվել են հիվանդանոց։ Նրանք գտնվում են բժիշկների վերահսկողության ներքո, նրանց տրամադրվում է հոգեբանական աջակցություն։
Հիշեցնենք, որ անցած տարվա հունիսի 12-ին հայտնի դարձավ, որ Փաշինյանը Բաքվին է հանձնել Ակնայի շրջանի ականապատ քարտեզները՝ 97 հազար հակատանկային և հակահետևակային ականների տեղակայման մասին, որի դիմաց Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց ընդամենը 15 ռազմագերի։
Այս փոխանակումն իրականացվել էր ԱՄՆ-ի ու Վրաստանի միջոցով, ինչպես հայտնեցին կառավարությունից։ Գերիները Հայաստան վերադարձան Վրաստանից Հայաստան ցամաքային սահմանով։
Ավելի ուշ՝ անցած տարվա հուլիսին Հայաստանն Ադրբեջանին է տրամադրել Կովսականի ու Վարանդայի շրջաններում 92 հազար հակատանկային ու հակահետևակային ականներով պատված տարածնքերի քարտեզներ։
Հարակից հրապարակումներ`
- Ակնայում ականի վրա ադրբեջանցի զինծառայող է պայթել
- Վահագն Սարոյան. Իսկ ականապատ տարածքների քարտեզների դիմաց մեր գերիների վերադարձը սակարկությո՞ւն չէ
- Ղարիբաշվիլին՝ հայ գերիների վերադարձի ու ականապատ տարածքների քարտեզների փոխանցման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան