Կառավարության հերթական 4.2 մլրդ դրամ հատկացումը՝ ճանապարհաշինության համար
«Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2020 թվականին սկսված և 2021 թվականին չավարտված ճանապարհների հիմնանորագման աշխատանքների նապատակով գումար հատկացնելով»,-կառավարության նիստում հայտարարեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ զեկուցելով բյուջեից նախարարությանը հերթական 4.2 մլրդ դրամ հատկացում նախատեսող նախագիծը:
Նրա խոսքով՝ գումարը նախատեսված է 53.1 կմ ճանապարհի նորոգման աշխատանքներն ավարտելու համար:
Գնել Սանոսյանը հայտնեց, որ գումարը կտրամադրվի տարբեր մարզերում միջպետական, հանրապետական և տեղական նշանակության ճանապարհների շինարարություններին:
«53.1 կմ-ից 35.4 կմ-ը նախորդ՝ 2021 թվականի անավարտ մնացած ճանապարհներն են, որոնք հիմա ավարտում ենք և պետք է վճարենք շինարարներին, իսկ 17.7 կմ-ը հիմա ենք սկսում, այս տարի կանենք, կավարտենք»,-հայտնեց նախարարը և տեղեկացրեց, որ նախատեսվածից 8 կիլոմետրը միջպետական նշանակության են, 1.4 կիլոմետրը՝ հանրապետական և 8.3 կիլոմետրը՝ տեղական նշանակության:
Հարակից հրապարակումներ`
- Որևէ պաշտոնյայի կաշա՞ռք են տվել, ատկա՞տ են տվել. Փաշինյան
- ՏԿԵ նախարարը սուբվենցիաների պետության մասնաբաժնի փոխարեն հրապարակեց նաև համայնքների ներդրումների գումարները
- Կառավարությունն այսօր փոփոխություններ արեց ՀՀ-ում ՌԴ ռազմակայանին հատկացված հողատարածքների ու անշարժ գույքի կազմում
- Կառավարությունը ևս 2.2 մլրդ դրամ կհատկացնի ոստիկանների աշխատավարձերի և օրը 3 անգամ 3000 դրամով սնվելու համար