WP. ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները պատրաստվում են Ուկրաինայում երկարաձգվող հակամարտության
Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները պատրաստվում են Ուկրաինայում երկարաձգվող հակամարտության՝ մեծացնելով ռազմական օգնությունը Կիևին՝ միաժամանակ փորձելով մեղմել համաշխարհային սովի և տնտեսական խնդիրների տեսքով ճգնաժամի հետևանքները: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ՝ գրում է The Washington Post-ը։
Պարբերականի տվյալներով՝ այդ մասին է վկայում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը Ուկրաինային 1 մլրդ դոլար տրամադրելու մասին, որը մինչ օրս այնտող ուղարկած ԱՄՆ օգնության ամենամեծ տրանշը։
Եվրոպական երկրները, այդ թվում՝ Գերմանիան և Սլովակիան, նույնպես տրամադրել են իրենց զենքերը՝ ուղղաթիռներ և բազմաթիվ հրթիռային կայաններ։
«Ուկրաինային ավելի բարդ սպառազինություն մատակարարելու որոշումը, այդ թվում՝ հականավային հրթիռներ և հեռահար հրետանի, որոնք կարող են ոչնչացնել խոշոր ռազմական կայանքները, խոսում է արևմտյան երկրների աճող պատրաստակամության մասին՝ փորձել գնալ Ռուսաստանի հետ անկանխամտածված էսկալացիայի»,- գրում է թերթը:
Հարակից հրապարակումներ`
- Մերկելը հայտարարել է ապագայում ուկրաինական հակամարտությունում միջնորդ դառնալու պատրաստակամության մասին
- Ուկրաինայի ԱԳՆ-ն Արևմուտքին կոչ է արել օգնել Կիևին հաղթել, ոչ թե խաղաղ ճանապարհով լուծել խնդիրը
- Ուկրաինան վիզային ռեժիմ է մտցնում Ռուսաստանի քաղաքացիների համար
- Անգլիայում հարյուրավոր ուկրաինացի փախստականներ մնացել են անօթևան
- Կիև. Ուկրաինայի ԶՈւ-ն Դոնբասում օրական ունենում են մինչև 1000 սպանված և վիրավոր
- ԱՄՆ-ը ևս 1 մլրդ դոլարի ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային
- ԱՄՆ-ը շուտով Ուկրաինային կտրամադրի ևս ութ HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին