Արտակ Զաքարյան. Առանց Հայաստան Նիկոլը ոչ ոքի պետք չէ, առանց Նիկոլի Հայաստանը բոլորին է պետք
«Հայասատանը կրկին ունենալու է արտաքին քաղաքականություն, ինչը վերջին չորս տարիներին չի ունեցել»,-Ֆրանսիայյի հրապարակում իր ելույթում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությւոնների հանձնաժողովի նախկին նախագահ Արտակ Զաքարյանը։
Նա ընդգծեց, ճշգրիտ, հավասարակշռված, նպատակային արտաքին քաղաքականությունը մեր անվտանգության, հաստատուն խաղաղության, մեր կայունության, բարօրության, անկախության, ազգային արժանապատվության և մեր ժողովրդի բոլոր իրավունքների իրացման գլխավոր երաշխավորն է։
«Մեր պայքարի հաջողությունն անխուսափելի է, և դրա արդյունքում նոր իշխանութունը՝ ձեր կողմից ստեղծված, նոր որակ, ինքություն, համառ ջանքեր, ազգային ոգի, ճկուն միտք, աշխարհի համար հասկանալի իմաստ է դնելու Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում»,-ասաց նա։
ՀՀԿ-ական գործչի խոսքով, հաջորդ կառավարության համար առաջնահերթ խնդիր է լինելու ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակումը, որը կտա Հայաստանի ու Արցախի առջև ծառացած բոլոր մարտահրավերների պատասխանները։
«Դիմադրություն շարժումն այսօր պետք է ձեռնամուխ լինի այդ փաստաթղթի հիմնարար դրույթների մշակմանը, քանզի սրանց հետ միասին մենք ոչ միայն կորցնում ենք մարդկային կյանքեր, հող, հայրենիք, տնտեսություն, այլև ժամանակը։ Հապաղել չի կարելի»,-ընդգծեց նա։
Զաքարյանն ասաց՝ իշխող կապիտուլյանտները հաճախ են ընդդիմադիրներին հարցնում՝ չեղարկելո՞ւ են նոյեմբերի 9-ի հայտարարության պահանջները։
«Ամենազավեշտալի ու ցինիկ հարցադրումն է։ Պատասխանը հետևյալն է, Նիկոլն ավելին է հանձնել, քան նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարությամբ պահանջել է Ադրբեջանը։ Դրանից հետո նա հանձնել է 200 քկմ տարածք բուն Արցախից և ավելի քան 300 քկմ տարածք Հայաստանի հարավային սահմաններից։ Ցավոք, այդ հայտարարությունից չեղարկելու բան չեն թողել»,-ասաց նա։
Զաքարյանն ընդգծեց, արցախյան պատերազմի արդյունքները չեն կարող փոխել Արցախի խնդրի կարգավորման ձևաչափն ու Ադրբեջանից դուրս կարգավիճակի հարցը, ինչպես արձանագրել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախախագահողները, խնդիրը կարգավորված չէ, այն պետք է կարգավորվի Մինսկի խմբի ձևաչափով, բանակցային փաստաթղթերի հիմք հանդիսացող սկզբունքների հիման վրա՝ հարգելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։
Ընդդիմադիր գործիչն ասաց, երբ երկիրը ղեկավարում են արտաքին քաղաքականությունից ոչինչ չհասկացող, թշնամական երկրներից կախյալ վիճակում գտնվող ուժերը, ապա ոչ մի լավ բան սպասել չի կարելի։
«Միամտություն է կարծել, թե այս իշխանությունները տանում են խաղաղության։ Սրանց գործողությունները՝ գիտակցված, թե չգիտակցված, տանում են նոր արկածախնդրության, ցավոք հնարավոր է, նոր պատերազմի։ Վերջերս նույնիսկ Նիկոլը խոստովանեց, որ իր խոստացված խաղաղությունը երաշխավորված չէ, իսկ Ալիևը դա հաստատեց նոր հոխորտանքով ու շանտաժի լեզվով։ Նոր կառավարությունն ունի կայուն ու երկարատև խաղաղության իր բանաձևը, այն է հանրային համերաշպություն ու համախմբում, միջազգային բոլոր հարթակներում բոլոր կենսական շահերի համադրում, և ոչ թե հակադրում, ինչպես անում են սրանք ՝միաժամանակ խաբելով թե Ռուսաստանին, թե Արևմուտքին։ Չափազանց կարևոր դեր ստանձնող Հարավային Կովկասում Հայաստանը կարող է ստանձնել կարևոր դերակատարություն, եթե կարողանա լինել ինքնուրույն, ինքնիշխան ու կայուն։ Կապիտուլյանտներն այսօր անում են ճիշտ հակառակը՝ հանուն իրենց խղճուկ իշխանությունը պահելու պառկելով բոլորի տակ։ Բայց արդյունքում Հայաստանը թողնելու են միայնակ, ինչպես եղավ վերջին պատերազմի ժամանակ։ Մենք պետք է հավասարկշռենք տարածաշրջանը, ոչ թե դարձնենք քաշքշուկի առարկա»,-ասաց նա՝ ավելացնեով, որ արտաքին քաղաքականության շնորհիվ շատ արագ շտկելու են երկրի ու ժողովրդի խաթարված հեղինակությունը, որն արժանապատիվ ու ապահով կարևորագույն խայմաններից մեկն է։
Ամփոփելով խոսքը՝ Զաքարյանն ասաց, առանց Հայաստան Նիկոլը ոչ ոքի պետք չէ, առանց Նիկոլի Հայաստանը բոլորին է պետք։
Հարակից հրապարակումներ`
- Դավադիր իշխանությունները երբ եկան՝ ՀՀ ամեն 4-րդ քաղաքացին էր աղքատ, հիմա արդեն աղքատ է ամեն 3-րդը. Թադևոս Ավետիսյան
- Աննա Գրիգորյան. Մենք պետք է ստեղծենք երկիր, որտեղ կրթությունն է ծնում իրավունք
- Տիգրան Աբրահամյան. Այսօր Փաշինյանը բացահայտ ասում է, գիտե՞ք, ես ձեզ խոստացել եմ խաղաղություն, բայց որևէ մեկը երաշխիք չունի, որ պատերազմ չի լինի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին