Դավադիր իշխանությունները երբ եկան՝ ՀՀ ամեն 4-րդ քաղաքացին էր աղքատ, հիմա արդեն աղքատ է ամեն 3-րդը. Թադևոս Ավետիսյան
«Նախորդ 4 տարիներին մեր երկրում սոցիալական ավելացող խնդիրների, աճող աղքատության, արտագաղթի, մարդկանց իրական եկամուտների նվազման հիմնական պատճառներն են իշխանության անսահման պոպուլիզմը, գռեհիկ սուտն ու ապիկարությունը, իրավիճակի շարունակական խեղաթյուրումները, ինչպես նաև հանրային կյանքի բոլոր ոլորտներում արձանագրվող հետևողական ձախողումները»,-«Դիմադրության» շարժման հանրահավաքին հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետսիյանը:
Հայտնելով, որ պակաս նշանակություն չեն ունեցել իշխանությունների կատարած հակասոցիալալական բազմաթիվ փոփոխությունները՝ Թադևոս Ավետիսյանը նշեց որ մտացածին մեղավորներ գնտելու իշխանությունների հիվանդագին մոլուցքը հասել է նրան, որ աղքատության համար մեղադրում են աղքատ մարդուն:
Նրա խոսքով՝ նույն բանաձևով ինչով խաբեցին և եկան իշխանության, նույն բանաձևով այսօր փորձուը են պահպանել ստորաքարշ իշխանությունը և ձախողումները հիմնավորում են ստերով և կեղծ արդարացումներով, վերջում ել ամեն գնով մեկ մարդու անձնական բացառիկ շահը հանչային շահին ստորադասմամբ:
Նա հայտնեց, որ գործող իշխանությունները 2021 թվականի խոստացան բալորին և ամեն ինչ, բայց իրական փաստերն հակառակ են ուրվագծում:
«Մեր տարածաշրջանում գտնվող 6 երկրներից միայն Հայաստանը չկարաղացավ 2021 թվականին վերականգնել 2020 թվականի սոցիալ-տնտեսական խոն անկումը, և դրանք վերաբերում են հիմնական բոլոր մակրոցուցանիշներին»,-ասաց պատգամավորը և հավելեց, որ տնտեսական հյուծումն անդրադարձ ունեցով սոցիալական ոլորտի վրա:
«Աշխատողների 25 %-ը ստանում է նվազագույն աշխատավարձ՝ ամսական 68 հազար դրամ, իսկ կեսը ստանում է մինչև 79 հազար դրամ աշխատավարձ»,-ասաց Ավետիսյանը և եզրակացրեց, որ մարդիկ աշխատում են օրնիբուն, բայց կա՛մ աղքատ են, կա՛մ ծայրահեղ աղքատ:
Ընդդիմադիր պատգամավորը տեղեկացրեց, որ միջին աշխատավարձն առանց հարկերի կազմում է 150 հազար դրամ, այսինքը՝ նույնիսկ միջին աշխատավարձով աշխատող միջին խավը չափավոր աղքատ է, քանի որ այն չի բավարարում երկու հոգանոց ընտանիքի նվազագույն սպառողական զամբյուղի համար:
Թադևոս Ավետիսանը հայտնեց որ 2020 թվականի հունվարից չեն բարձրացել նվազագույն աշխատավարձերը, աղքատության նպաստները, կենսաթոշակի հիմնական չափերը, սակայն մեկ մարդու սովամահ չլինելու համար անհրաժեշտ զամբյուղի ամսական արժեքն աճել է 28.2%: կամ ամսական յուրաքանչյուր անձի համար 17 200 դրամով և երկու տարում 4 հոգանոց ընտանիքի կյանքը ամսական թանկացել է 68 հազար դրամով
«2022 թվականի մայիսին պանիրն ու կարագը թանկացել են շուրջ 23 %-ով, բանջարեղենը 51%-ով, մակարոնեղենը՝ 28%-ով, կարտոֆիլն ու կաղամբը կրկնակի չափով, ազգային արժույթի գերարժեվորման պայմաններում 25 %-ով ավելացել ե բենզինի գինը, փոխանակ հակառակը լիներ, և 50 %-ով էլ դիզվառելիքն է թանկացել:
Պատգամավորը հայտնեց, որ թանկացել է նաև հոսանքի ջրի և գազի սակագինը, այն դեպքում, երբ դրանց թանկացման ժամանակ հիմնավորում էին բերում ազգային արժույթի արժեզրկումը իսկ հիմա այն արժևորվել է բայց գները մնացել են նույնը:
«Երբ այս դավադիր իշխանությունները եկան իշխանության՝ ՀՀ ամեն 4-րդ քաղաքացին էր աղքատ, 4 տարի անց, այսօր արդեն աղքատ է ամեն 3-րդ քաղաքացին, իսկ քաղաքացիների առնվազն կեսն ունի նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից ցածր եկամուտ, այսինքը՝ ամեն երկրորդ քաղաքացին չափավոր աղքատ է մեր երկրում: Համախառն ներքին արդյունքն տարեկան աճել է ընդամենը 28 %-ով, բայց ունեցել ենք երկնիշ աճ պետական պարտքի գծով, որը գործող իշխանության օրոք աճել է 2.6 մլրդ դոլարով, կամ տարեկան 10 %-ով՝ հասնելով 9.5 մլրդ դոլարի և մոտ ամիսներին կհատենք 10 մլրդ դոլարի շեմը՝ յուրաքանչյուր քաղաքացու ուսերին ավելացնելով 1000 դոլարի չափ պարտքի բեռ»,-հայտնեց Թադևոս Ավետիսյանը և շեշտեց, որ դրա փոխարեն իշխանությունները հսկայական գումարներ են վատնում ծառայողական մեքենաների և սեփական աշխատավարձերը բարձրացնելու վրա:
Հարակից հրապարակումներ`
- Աննա Գրիգորյան. Մենք պետք է ստեղծենք երկիր, որտեղ կրթությունն է ծնում իրավունք
- Տիգրան Աբրահամյան. Այսօր Փաշինյանը բացահայտ ասում է, գիտե՞ք, ես ձեզ խոստացել եմ խաղաղություն, բայց որևէ մեկը երաշխիք չունի, որ պատերազմ չի լինի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին