«Ժողովուրդ». Դատախազությունում ճամպրուկային տրամադրություննե՞ր են
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի առաջադրումը ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու «շոկային» է եղել Գլխավոր դատախազության աշխատակիցների և, հատկապես, Արթուր Դավթյանի թիմակիցների համար:
Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ մինչև վերջին պահը դատախազությունում հույս են ունեցել՝ միգուցե քաղաքական իշխանությունը կրկին կներկայացնի Արթուր Դավթյանի թեկնածությունը, սակայն հույսերը չեն արդարացել: Ավելին՝ դատախազությունում տարածված խոսակցությունների համաձայն՝ անգամ քննարկում է եղել, որ դատախազի փոփոխությամբ համակարգում առաջին դեմքերի փոփոխություններ կլինեն, ուստի պետք է պատրաստ լինեն սպասվող փոփոխություններին, և, կարելի է ասել, արդեն դատախազությունում ճամպրուկային տրամադրություններ են»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». «Ծռերի» ակտիվացումը կարող է պայմանավորված լինել Փաշինյանի՝ Արևմուտքի նկատմամբ խաղերով
- «Փաստ». Ընդդիմադիր պատգամավորները նախատեսում են լուրջ գործունեություն ծավալել միջազգային հարթակում
- «Ժողովուրդ». ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանը նոր վայրում կտեղակայվի
- «Հրապարակ». ՔՊ Սիսիանի կառույցում պատերազմում են իրար դեմ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին