Իշխան Սաղաթելյան. Սա է մեզ անհրաժեշտ իշխանության նկարագիրը
«Մեզ պետք է օրվա իշխանության առաջարկած կործանարար ապագային այլընտրանք առաջարկող իշխանություն, որը տեր կկանգնի մեր հաղթանակներին, կվերցնի քաղաքական ու պատմական պատասխանատվություն, կօգտագործի հնի դրականը, կհամադրի փորձն ու երիտասարդությունը, իսկապես կառաջնորդվի արժանավորների իշխանություն ձևավորելու սկզբունով, կառաջարկի ներկա իրավիճակից դուրս գալու հստակ ծրագիր».-ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը՝ ելույթ ունենալով Ֆրանսիայի հրապարակում։
Նա շարունակեց, պետք է այնպիսի այլընտրանք, որը կհամախմբի ողջ ժողովրդի ներուժը և կգնա դրա իրականացման հետևից։
«Սա է մեզ անհրաժեշտ իշխանության նկարագիրը։ Մեզ պետք է պատասխանատու և ազնիվ իշխանություն, որը չի խաբի ու չի մոլորեցնի սեփական ժողովրդին։ Ավելին ասեմ, Հայաստանը կանգնած է ներքին ու արտաքին այնպիսի բարդ մարտահրավերների առաջ, որ լինել պատասխանտու իշխանություն, դեռ քիչ է, լինել պրոֆեսիոնալ, դեռ քիչ է, լինել ազնիվ ու հայրենասեր, կրկին քիչ է։ Մեզ պետք է այս բոլորը միասին վերցրած։ Արտաքին ու ներքին խնդիրների քարտեզն այսօր դա է պահանջում, մինչդեռ մենք այսօր ունենք ապազգային ու դավաճան իշխանություն, որով դատապարտված ենք»,-ասաց նա։
Սաղաթելյանը հիշեցրեց, որ երկու օր առաջ Ալիևը հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանի հետ բանավոր պայմանավորվածություն ունի, որ վերջինս երբեք չբարձրաձայնի Արցախի կարգավիճակի խնդիրը։
«Իհարկե, թշնամուն հավատալ չի կարելի, բայց նախընթաց դեպքերը դրա վառ ապացույցն են, երբ մեր բոլոր նախաձեռնությունները խորհրդարանում՝ ուղղված Արցախի պաշտպանությանը, տապալվում են ՔՊ-ական խմբակցության կողմից»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ Արցախի հարցերով հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունից սկսած բազմաթիվ առաջարկներ ու ընդդիմության օրինագծեր, այդ թվում Շուշիի հռչակագրի դեմ հայտարարությունը տապալեցին, վերջինը հունիսի 3-ի տապալումն էր։
«Ալիևի ու Նիկոլի բանավոր պայմանավորվածությունը, որ երբեք Հայաստանի կողմից չպետք է խոսվի Արցախի կարգտավիճակի մասին, վաղուցվա փաստ է։ Բոլոր նրանք, ովքեր դեռ կասկածում են, որ սրանք գնում են երկիրը հանձնելու ճանապարհով, սա ևս մեկ փաստ է, որ գիտակցեն»,-ասաց Սաղաթելյանը՝ հիշեցնելով, հունիսի 15-ին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի՝ «ցանկացած կարգավիճակ, որ իրապես երաշխավորում է Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը, իրավունքները և ազատությունները, պիտի լուծում համարվի մեզ համար»։
Այստեղ հնչեցին «ամոթ», «ամոթ», «ամոթ» բացականչություններ։
«Հասկանո՞ւմ եք՝ ինչ է ուզում ասել։ Նա բաց տեքստով հայտարարում է, Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, որ դա պետք է լուծում համարվի մեր կողմից։ Ժողովուրդ, մենք նման լուծում ուզո՞ւմ ենք, կարո՞ղ ենք հանդուրժել այս ճանապարհը»,-հարցրեց Սաղաթելյանը, ինչին հետևեց «ոչ» պատասխանը։
Ամփոփելով խոսքը՝ Սաղաթելյանը դիմեց բոլոր նրանց, ովքեր հարցնում են՝ Նիկոլը գնաց, ի՞նչ է լինելու։
«Մենք այսօր ներկայացրեցինք՝ ինչ է լինելու, ինչպես ու ինչ սկզբունքներով է լինելու»,-ասաց նա։
Սաղաթելյանի ելույթին հաջորդեց երթ։ Ավարտից հետո կվերդառնան Ֆրանսիայի հրապարակ՝ ներկայացնելու անելիքները։
Հարակից հրապարակումներ`
- Չի կարելի բազմազավակ ընտանիքի վերջին բնակարանը բռնագանձել , իսկ դղյակներից միայն խոսալ ու վախենալ, Վարդևանյան
- Արտակ Զաքարյան. Առանց Հայաստան Նիկոլը ոչ ոքի պետք չէ, առանց Նիկոլի Հայաստանը բոլորին է պետք
- Դավադիր իշխանությունները երբ եկան՝ ՀՀ ամեն 4-րդ քաղաքացին էր աղքատ, հիմա արդեն աղքատ է ամեն 3-րդը. Թադևոս Ավետիսյան
- Աննա Գրիգորյան. Մենք պետք է ստեղծենք երկիր, որտեղ կրթությունն է ծնում իրավունք
- Տիգրան Աբրահամյան. Այսօր Փաշինյանը բացահայտ ասում է, գիտե՞ք, ես ձեզ խոստացել եմ խաղաղություն, բայց որևէ մեկը երաշխիք չունի, որ պատերազմ չի լինի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին