Իրանի նախագահը հանձնարարել է 72 ուղևորի համար հայրենական ինքնաթիռ նախագծել
Իրանական արտադրողը 72 մարդու համար նախատեսված մարդատար ինքնաթիռ կստեղծի։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ համապատասխան հանձնարարականը տվել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։
«Իրանական արտադրողը արտադրում է տարբեր տեսակի ինքնաթիռներ՝ համաշխարհային ստանդարտներին համապատասխան: Ես նրանց հանձնարարել եմ ինքնաթիռ ստեղծել 72 ուղևորի համար, դա իրագործելի խնդիր է»,-շաբաթ օրը նրա խոսքը մեջբերում է Tasnim-ը:
Իրանը քաղաքացիական օդային նավատորմի թարմացման կարիք ունի, ինչի մասին բազմիցս հայտարարել են այնտեղի իշխանությունները: Իրավիճակը սրվել է արևմտյան պատժամիջոցների պատճառով, որոնք օտարերկրյա ավիաընկերություններին թույլ չեն տալիս ուղղակիորեն ինքնաթիռներ և սպասարկման սարքավորումներ վաճառել Իսլամական Հանրապետության տարածքում։ Երկրի զինված ուժերը նույնպես հնացած օդուժի խնդիր ունեն։
Հարակից հրապարակումներ`
- Իրանի նախագահ. Մենք մեր բոլոր բարեկամների համար դժվար օրերի ընկեր ենք
- Իրանը պատրաստ է համաշխարհային շուկային նավթ և գազ մատակարարել
- Հունաստանի իշխանությունները բաց են թողել կալանավորված իրանական լցանավը
- Իրան-Թուրքիա սահմանին պատ է կառուցվում
- Լավրովը կայցելի Իրան
- Իրանում մարդատար գնացքի՝ ռելսերից դուրս գալու հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի
- Իրանից օրական արտահանվում է մեկ միլիոն բարել նավթ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան