Լավրովն ու Բայրամովը «ժամացույցների ստուգում են» իրականացրել
Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ս. Լավրովն ու Ջ. Բայրամովը կայացած հեռախոսազրույցի ընթացքում իրականացրել են «ժամացույցների ստուգում» տարածաշրջանային ու միջազգային գործընթացների, ադ թվում Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում։
Տեղեկատվությունը հրապարակված է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական էջում։
Ընդգծվել է Ռուսաստանի միջնորդական աշխատանքների կարևորությունը 2020-ի նայեմբերի 9-ին ու 2021-ի նոյեմբերի 26-ին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների գործում։
Նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի մի քանի արդի հարցեր, ներառյալ այս տարվա փետրվարի 22-ին երկու երկրների միջև կնքված դաշնակցային համագործակցության հռչակագրի դրույթների իրականացման վերաբերյալ։
Պայմանավորվել են քննարկումները շարունակել Սերգեյ Լավրովի՝ հունիսի 23-24-ը Բաքու նախատեսված այցի ընթացքում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին